fbpx

Ընտրեք խորհրդանիշերից մեկը և ստացեք հաղորդագրություն Ձեր պահապան հրեշտակից

Տրամադրվեք և փորձեք լսել Ձեր ներքին ձայնը, իսկ հետո ընտրեք ներկայացված խորհրդանիշներից մեկը (1-9), որն ամենից շատն է Ձեզ դուր գալիս: Հիշեք այս թեստն ամբողջությամբ հիմնված է ինտուիտիվ ընկալունակության վրա, որպեսզի ստանաք ճիշտ հաղորդագրություն Ձեր պահապան հրեշտակից:

Պատասխանները ներքևում

1.

Ժամանակն է թույլ տալ ամեն անպետքին հեռանալ և սկսել վստահել Տիեզերքին: Մի փորձեք պայքարել, այլ թուլացեք և սահուն շարժվեք կյանքի հոսքի հետ: Այդ ընթացքում Ձեզ հարկավոր է մի պահ կանգ առնել և դադարել ամեն կերպ առաջ մղվել, այլ ուղղակի ընդունել իրական պահը: Ձեր հաջորդ քայլը Ձեզ հասկանալի կլինի և կհանգստանաք և կկենտրոնանաք Ձեր անկեղծ մտադրությունների վրա: Շտապ որոշումներ մի կայացրեք և թույլ տվեք ներքին լռությանը ուղորդել Ձեզ:

2․

Սահմանը՝ վատ չէ, բայց միայն այն դեպքում, եթե այն կառուցված է գիտակցորեն: Այդպիսով դուք կառուցվածքային եք դարձնում Ձեր կյանքը և հասկանում եք, թե ինչի վրա պետք է կենտրոնանաք տվյալ պահին: Պատասխանատվություն վերցրեք այն բանի համար, ինչ տեղի է ունենում չպլանավորված, և դադարեք ծախսել Ձեր ժամանակն ու էներգիան մարդկանց և իրավիճակների վրա, որոնք այլևս Ձեզ օգտակար չեն: Դա հիմնական մաքրման ժամանակահատվածն է, որը կօգնի Ձեզ կարգ ու կանոն հաստատել մտքերում և Ձեզ համար գծել շարժման ուղղությունը:

3.

Դուք ճիշտ ճանապարհին եք և չնայած դուք կարող է շատ հարցեր ունենաք, Տիեզերքը փորձում է Ձեզ հասկացնել, որ դուք վերահսկողության ներքո եք և Ձեր մասին հոգ են տանում: Վստահեք Տիեզերքին: Ձեզ պետք չէ անհանգստանալ ապագայի կամ անցյալի համար, ուղղակի մնացեք ներկայի ամեն մի պահի մեջ և հետևեք, թե ինչպես է Ձեր կյանքում տեղի ունենում իսկական կախարդանք: Եթե դուք պետք է ընդունեք կարևոր որոշում, հետևեք նշաններին՝ դրանք կհուշեն Ձեզ ճիշտ ճանապարհը:

4.

Ժամանակն է եկել բաց թողնել անցյալը, քանի որ դուք մնացել եք այնտեղ, ինչը վաղուց գնացել է անվերադարձ: Նույնիսկ չնչին օգուտ չկա անընդհատ կրկին ու կրկին հին պատմությունները պատմելուց: Ձեր ձեռքում հնարավորություն կա կառուցել ապագան, և միակ միջոցը, որի օգնությամբ կկարողանաք դա անել՝ փոխել Ձեր ներկայի ընկալումը: Հին էմոցիաները հիշեք վերջին անգամ, իսկ հետո վճռական կերպով վռնդեք դրանք: Առանց դրա՝ չեք կարողանա առաջ շարժվել։

5.

Ձեր շուրջն ամեն ինչ արագ է շարժվում և զարգանում, դա նշանակում է, որ նոր նպատակներ դնելու ժամանակն է: Ամեն ինչ շատ արագ ընթացք է ստանում և հենց այդ պատճառով ժամանակն է սկսել նոր գլուխ գրել սեփական կյանքի համար: Սկսեք սեփական ցանկությունները պարզելուց: Գրեք այն բաները, որոնք Ձեզ երջանիկ են դարձնում, իսկ հետո գնացեք դեպի դրանք: Չնայած արդյունքը կարող է անմիջապես չլինել, մտածեք Ձեր մտքերի մասին, որպես բումերանգի, ուղարկելով դրանք ուղիղ երկինք: Եվ չմոռանաք դրական տրամադրվածության մասին:

6.

Դուք չափազանց շատ եք կենտրոնացած արտաքինի, այլ ոչ ներքինի վրա: Ամեն ինչի պատասխանները ընկած են խորը ներսում՝ սրտում, բայց Ձեզ համար շատ դժվար է դրանք լսել: Ձեր գլխում չափազանց շատ են քաոսային և խառը մտքերը, որոնք անմիջապես մաքրման և կարգ ու կանոնի հաստատման պահանջ ունեն: Սկսեք միայնակ զբոսնել, մաքրել մտքերը և լսել ներքին ձայնին: Պահապան հրեշտակը խնդրում է Ձեզ պատասխանները փնտրել ներսում, այլ ոչ թե արտաքին հուշումների կամ նշանների միջոցով: Կառավարեք Ձեր մտքերը, բայց փորձեք չափից շատ չկենտրոնանալ դրանց վրա:

7.

Ժամանակն է, որպեսզի հանգստանաք և թուլանաք: Ամբողջ կրծքով ներս քաշեք մաքուր օդը և արթնացրեք Ձեր ներիքն երեխային: Որևէ ինքնաբուխ բան արեք, պլանավորեք արկածներ, էքսկուրսիաներ կամ ճանապարհորդություններ: Դրա համար Ձեզ մեղավոր մի զգացեք, որովհետև կյանքը պետք է լիարժեք ապրել: Ցավոք, բայց մենք հաճախ մոռանում ենք պարզ ժպիտի և անկեղծ ծիծաղի ուժի մասին: Հիշեք, որ ուրախության և երջանկության ձեռքբերումը Ձեզ կարող է բազում բարիք բերել, և իհարկե առաջընթաց Ձեր գործողություներում:

8.

Ժամանակն է միանաք ինքներդ Ձեզ, մարդկանց և բնությանը: Դուք՝ հսկայական Տիեզերքի մի մասն եք, այլ ոչ թե միայնակ, և դուք պետք է հիշեք, որ Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է: Դուք կարող եք դա զգալ, հաճախ նույնիսկ տեսնել, բայց այժմ եկել է ակտիվ պրակտիկայի ժամանակը: Հանեք Ձեր վրայից հագած դիմակը և հնարավորություն տվեք ինքներդ Ձեզ դառնալ այնպիսին, ինչպիսին իրականում կաք: Դա հատկապես ակտուալ է, եթե դուք ունեք չլուծված խնդիրներ հարաբերություններում և կարիերայում: Փորձեք իրերը և իրադարձությունները դիտել այլ անկյունից:

9.

Սա ազդանշան է Տիեզերքից, որ դուք շատ եք աշխատել և այժմ արժանիորեն կարող եք ստանալ Ձեր բոնուսները: Բարձր ուժերը ցանկանում են շնորհակալություն հայտնել Ձեզ, քանի որ դուք գիտակից և մտածելու ունակ մարդ եք: Դուք լավ դաստիարակ եք, ով ուղորդում է շրջապատողներին: Այո, այս շնորհը նյութական չէ, բայց այն հարյուր անգամ ավելի թանկարժեք է:  Այժմ դուք ամբողջովին հասկանում եք, թե որքան գեղեցիկ է կյանքը: Աջակցեք օգնության կարիք ունեցող մտերիմին, բլոգ գրեք, ծառ տնկեք, բարի գործ արեք առանց պատճառի, որպեսզի դառնաք ավելի գիտակից և լավ մարդ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ընտրեք խորհրդանիշերից մեկը և ստացեք հաղորդագրություն Ձեր պահապան հրեշտակից
ԱՂՈԹՔ ընտանիքի համար