fbpx

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից

Կենդանակերպի նշանը մարդուն տալիս է բնավորության յուրահատուկ գծեր, նաև որոշում է նրա ճակատագիրը։ Աստղաբանները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար պատրաստել են երեք կարևոր հաղորդագրություն։ Այս հաղորդագրությունները կօգնեն Ձեզ դեպի լավը փոխել Ձեր ճակատագիրը և կյանքում հասնել հաջողության։

Խոյ

 

1. Փորձեք ամեն ինչ անել հակառակը։ Օրինակ, եթե դուք շատ միս էիք ուտում, ժամանակն է, թեկուզ որոշ ժամանակով հրաժարվել դրանից։ Դուր է գալիս վիճել՝ լռեք։ Այս փոքրիկ փորձարկումները դարձրեք Ձեր կյանքի մի մաս և դա որպես այդպիսին կլինի Ձեր հարմարավետության սահմանների ընդլայնում։ Նախ՝ դա հետաքրքիր է, երկրորդ՝ կյանքի հաջորդ հանկարծակի շրջադարձի դեպքում՝ հարմարավետության սահմաններից դուրս գալն այդքան նկատելի չի լինի։

2. Արթնացեք 20 րոպե ավելի շուտ։ Դա կօգնի, որպեսզի օրվա ընթացքում ավելի շատ ժամանակ հատկացնեք Ձեզ։

3. Բոլոր հանդիպումներին եկեք 10 րոպե շուտ։ Կարևոր հանդիպումից առաջ Ձեզ հավելյալ սթրես պետք չէ։

Ցուլ

 

1. Արեք որևէ մեկ բան։ Մեր ուղեղը ունակ չէ դիմանալ բազմախնդրությանը։ Երբ դուք աշխատում եք ինչ-որ մեկ բանի վրա, դուք դա ավելի լավ և նպատակասլաց եք անում և չեք շեղվում։

2. Հարցրեք ինքներդ Ձեզ. չե՞մ փորձում արդյոք չբարդացնել իրավիճակը։ Վերլուծեք իրավիճակը։ Եթե պարզվեց, որ Ձեր գործողությունները ավելի են բարդացնում իրավիճակը, մտածեք այն մասին, թե ինչպես դա դադարեցնել և լուծել պրոբլեմը։

3. Հարցրեք Ձեզ. 5 տարի հետո դա իմաստ կունենա՞։ Նախքան փղին թռչել և կարմրել ստիպելը, մտածեք, թե որքա՞ն կարևոր կլինի այդ իրավիճակը 5 տարի հետո։ Իսկ 5 շաբաթի՞ց։

Երկվորյակներ

 

1. Նախքան որևէ թանկարժեք բան գնելը, մանրակրկիտ մտածեք և հիշեք կանոնները. «Մտածեք գնման մասին այնքան օր, որքան հարյուր պարունակում է դրա գինը (եթե 100՝ մեկ օր, եթե 200՝ 2 օր և այլն)»։ Դա կօգնի Ձեզ կատարել միայն անհրաժեշտ գնումներ և կօգնի խուսափել անիմաստ ծախսերից։

2. Սովորեք մի քանի բաղադրատոմս և հաճախ պատրաստեք տանը։ Դա կխնայի Ձեր փողերը և կբարելավի առողջությունը։

3. Սնունդ պատրաստելիս, փորձեք պատրաստել մի քիչ ավել։ Դա կտնտեսի Ձեր ժամանակը և հաջորդ անգամ դուք ընդամենը կտաքացնեք այն, ինչը արդեն պատրաստ է։

Խեցգետին

 

 

1. Գրանցեք թղթին։ Մարդկային հիշողությունը այդքան էլ վստահելի գործիք չէ։ Այնպես որ թղթին գրանցեք՝ օրինակ, գնումները, հանդիպումները և այլն։ Նաև փորձեք ընդգծել 4 առաջնահերթություն և պարբերաբար հիշեցրեք Ձեզ դրանց մասին, որպեսզի չշեղվեք նշված ուղուց։

2. Հիշեք, որ կյանքը շատ ավելի բարդ է, քան մտածում եք։ Դուք ամեն ինչ չգիտեք, իսկ երբեմն էլ՝ սխալվում եք։ Դա կօգնի Ձեզ մեծ համբերությամբ լսել և ընդունել ուրիշների կարծիքը, փոխել Ձեզ և միշտ մնալ բաց՝ նոր գիտելիքների և հնարավորությունների համար։

3. Ռիսկի դիմեք, իսկ հետո սովորեք սեփական սխալների վրա, դասեր քաղեք և առաջարկեք նոր իդեաներ՝ կիրառելով նոր գիտելիքներն ու փորձը։

Առյուծ

 

1. Արեք այն, ինչ ԻՐՈՔ ՁԵԶ ՇԱՏ Է ԴՈՒՐ ԳԱԼԻՍ։ Մի ապրեք ուրիշների երազանքով և ցանկություններով։

2. Փորձեք գնել բոլոր մթերքները շաբաթվա ընթացքում։ Դա կտնտեսի Ձեր փողերն ու ժամանակը։

3. Սոված մի շրջեք խանութներով։ Դա ոչ պետքական ուտելիք գնելու «հիանալի» տարբերակ է։ Դուք չեք ունենա «ևս մի բան» գնելու գայթակղություն, և կանգնած  դրամարկղի մոտ՝ չեք փնտրի շոկոլադ և բլիթներ, որոնք այդքան շահավետ տեղադրված են աչքերի մակարդակի վրա։

Կույս

 

1. Վայելեք փոքրիկ ուրախությունները։ Գեղեցիկ մայրամուտ, երկար ձմեռվանից հետո, պատուհանի տակ՝ ծաղկող ծառեր, տորթի վերջին համեղ պատառը։ Սովորեք ուրախանալ կյանքից իր մանր դետալներով և մի փնտրեք իդեալական պահեր Ձեզ շրջապատող աշխարհում։

2. Ջուր խմեք։ Ուտելու փոխարեն՝ խմեք ջուր։ Ձերբազատվեք սովից՝ լրացնելով ջրի պաշարն օրգանիզմում։

3. Կերեք դանդաղ։ Կերակուրը պետք է ուտել լավ տրամադրությամբ և դանդաղ՝ վայելելով ամեն մի համը։

Կշեռք

 

1. Եղեք բարի։ Շրջապատող մարդկանց և հատկապես Ձեր նկատմամբ։

2. Գրեք կարճ հաղորդագրություններ։ Սովորաբար 1-5 նախադասությունը՝ բավարար է։

3. Մի կորցրեք ընկերների հետ շփումը։ Գրեք նրանց ավելի հաճախ։

Կարիճ

 

1. Փորձեք սթրեսի հաղթահարման նոր մեթոդներ։ Մեդիտացիա, յոգա, դասական երաժշտություն, աշխատանքից հետո մի քանի պտույտ մարզադաշտի շուրջ։ Այս տեխնիկաներից յուրաքանչյուրը կարող է օգնել Ձեզ ազատվել սթրեսերից։

2. Կազմակերպեք Ձեր տունն ու աշխատավայրը։ Այդ դեպքում դուք կկարողանաք արագ գտնել պետքական բաները և տնտեսել ժամանակն ու նյարդերը։

3. Ապրեք «այստեղ և հիմա»։ Վայելեք կյանքը։ Շտապելու և վաղվա մասին մտածելու փոխարեն՝ ապրեք ամեն օրով։

Աղեղնավոր

 

 

1. Շատ ժամանակ անցկացրեք մարդկանց հետ, որոնք հեշտացնում են կյանքը։ Եվ փորձեք խուսափել այն մարդկանց հետ շփումից, որոնք առանց պատճառ ամեն ինչ բարդացնում են։

2. Ամեն օր զբաղվեք սպորտով։ Թող դա լինի թեկուզ զբոսանք։

3. Ազատվեք աղբից։ Ազատվեք անպետք իրերից, որոնք խանգարում են Ձեր բնակարանում, և մարդկանցից, որոնք խանգարում են Ձեր նպատակներին։

Այծեղջյուր

1. Հարցեր տվեք։ Մի վախեցեք խորհուրդ հարցնել մարդկանցից, որոնք գտնվում են նույն իրավիճակում, ինչ դուք, և գտել են լուծում։

2. Դադարեք փորձել դուր գալ բոլորին։ Ուղղակի նրա համար, որ դա անիմաստ է։ Դա անհնար է, որովհետև միշտ կգտնվեն մարդիկ, որոնց դուք դուր չեք գա այս կամ այն պատճառներով։

3. Բարդ խնդիրները բաժանեք մանրերի։ Եթե խնդիրը բարդ է թվում՝ կիսեք դրանք մի քանի ոչ մեծ մասերի և մեկը մյուսի ետևից հետզհետե լուծեք դրանք։

Ջրհոս

1. Աշխատեք ամեն ինչ անել առանց հանդիմանանքի։ Մանր դետալների վրա կենտրոնանալու փոխարեն, ուղղակի կատարեք Ձեր աշխատանքը։

2. Մի պահ կանգ առեք և խորը շունչ քաշեք։ Խորը շունչը թուլացնում է և ուղեղը հագեցնում թթվածնով։ Դա նաև կօգնի Ձեզ կենտրոնանալ այն բանի վրա, ինչը իրոք նշանակություն ունի։

3. Ձեր ժամանակի 20%-ը ծախսեք պրոբլեմի շուրջ մտորելու և 80%-ը՝ լուծման վրա։ Այլ ոչ թե հակառակը։

Ձկներ

1. Կենտրոնացեք մի քանի կարևոր բաների վրա և մոռացեք բոլոր անպետք և աննշան բաների մասին։ Կենտրոնացրեք Ձեր էներգիան երկու կամ երեք գլխավոր խնդիրների վրա։

2. Բլոգ վարեք։ Ամեն օր գրանցելով Ձեր մտքերն ու գործողությունները, դուք կկարողանաք հեշտությամբ հետևել Ձեր նպատակներին և գտնել լավագույն լուծումը։ Բացի դրանից, Ձեր հրապարակումների վերընթերցումը թույլ կտա հստակ տեսնել Ձեր առաջընթացը և խուսափել նույն սխալներից։

3. Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր աշխատանքը, գտեք մեկ այլ աշխատանք։ Աշխարհը մեր շուրջ փոխվում է, և մենք էլ ենք փոխվում։ Այն, ինչը Ձեզ հաճույք էր պարգևում երեկ, կարող է չհետաքրքրել Ձեզ այսօր։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից
ԹԵՍՏ. Իրականում ի՞նչ է պակասում Ձեր կյանքում