fbpx

ԹԵՍՏ․ Սա տղամա՞րդ է, թե՞ կին

Եվ այսպես, առաջինը ի՞նչ տեսաք այս նկարում: Սա տղամարդո՞ւ, թե՞ կնոջ դեմք է: Ձեր պատասխանը կարող է մի փոքր տեղեկություն տալ Ձեզ Ձեր բնավորության և այն մասին, թե ինչ անձնավորություն եք Դուք․

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Արդյունքները նայեք ներքևում

Կին

Եթե դուք անմիջապես կնոջ դեմք տեսաք, ուրեմն դուք կարողանում եք աբստրակտ մտածել, տեսնել իրավիճակի ամբողջական պատկերը կամ իրերի դասավորությունը՝ չխորասուզվելով դետալների մեջ: Դրանք Ձեզ ուղղակի հարկավոր չեն: Չնայած դուք, որպես օրենք, չեք չարաշահում էմոցիաները, բայց երբ ինչ-որ բան Ձեզ վիրավորում է կամ ազդում է Ձեզ վրա ոչ լավ իմաստով՝ Ձեզ դժվար է դա անտեսել: Դուք կյանքում սիրում եք հարմարավետություն և շատ ջանքեր եք գործադրում, որպեսզի այդ կոմֆորտը կարողանաք թույլ տալ Ձեզ, չնայած սկզբունքորեն դուք կարողանում եք ուրախանալ նաև քչով: Նաև դուք շատ եք գնահատում Ձեզ շրջապատող մարդկանց վերաբերմունքն ու ջանքերը: Ամեն դեպքում դուք երբեք չեք ներում նրանց, ովքեր Ձեզ խաբում են: Դուք օժտված եք այնպիսի գծերով, ինչպիսիք են՝ ազնվությունն ու առատաձեռնությունը, սակայն դուք գերադասում եք ունենալ ընկերների սահմանափակ շրջանակ՝ կարևորը որպեսզի նրանք լինեն իսկական ընկեր: Երբ դուք տառապում եք, դուք թույլ եք տալիս ցավին ամբողջությամբ տիրել Ձեզ, և Ձեզ բավական երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանաք վերադառնալ նորմալ կյանք: Ձեր մտերիմները գնահատում են Ձեր զսպվածությունը և յուրաքանչյուր պրոբլեմի լուծում գտնելու ունակությունը:

Տղամարդ

Եթե դուք այն մարդկանցից եք, ով տղամարդ է տեսել, ապա Ձեզ կարելի է բնութագրել որպես բծախնդիր, մանրախնդիր և փափկանկատ մարդ։ Դուք ունեք իդեալական հիշողություն և դուք հիշում եք Ձեր կյանքի նույնիսկ աննշան իրադարձությունները։ Դուք բաց մարդ եք և ամենայն հավանականությամբ էքստրավերտ եք։ Բացի դրանից Ձեր մոտ առկա է զարգացած ինտուիցիա, որը երբեք Ձեզ թույլ չի տա մոլորվել կյանքում, կօգնի ազատվել անհաջողություններից և իմանալ ճշմարտությունը այլ մարդկանց մասին։ Դուք ընկերական շրջապատի սիրտն ու հոգին եք և բոլորի համար համակրելի։ Ձեր հանգստությունն ու լավատեսությունը դարձնում են Ձեզ լավ ընկեր և գործընկեր, սակայն դուք հակված եք չվստահել Ձեր ծանոթներից շատերին, չնայած գերադասում եք ներել և մոռանալ շատ վիրավորանքներ։ Ձեր մտերիմների համար դուք օգտակար խորհուրդների աղբյուր եք, բայց նույն ժամանակ անձամբ Ձեզ նույնպես հարկավոր է շարժիչ ուժ՝ գործելու համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԹԵՍՏ․ Սա տղամա՞րդ է, թե՞ կին
Ինդիգո-, Բյուրեղ- և Ծիածան-երեխաներ։ Նրանցից ո՞րն եք դուք