Այսօր Mediamag-ը պատրաստել է ձեզ համար ոչ մեծ, բայց բավական ճշգրիտ անձնային թեստ։
Թեստն անցնելու համար հարկավոր կլինի գրի առնել հարցերի պատասխանները և գործի դնել երևակայությունը: Ավելի լավ է պատասխանել առանց երկար մտածելու։
Եվ այսպես, հարմարավետ տեղավորվեք, ժամանակավորապես անջատեք տրամաբանությունը և պատկերացրեք, որ դուք լողում եք տաք և մաքուր օվկիանոսում.
1. Դուք սուզվել եք ջրի տակ, զմայլվում եք ջրային աշխարհով և հանկարծ տեսնում եք մի ջրահարս: Ի՞նչ գույնի է նրա պոչը:
2. Ջրահարսի կողքին լողում է մի ձուկ: Ի՞նչ ձուկ է դա՝ մե՞ծ, փո՞քր, ագրեսի՞վ, թե՞ անվնաս:
3. Դուք ավելի խորն եք սուզվում և տեսնում եք մի խեցի: Ի՞նչ տեսք ունի այն՝ հա՞րթ է, թե՞ գոգավոր, սովորակա՞ն է, թե՞ ինչ-որ արտասովոր բան կա:
4. Այժմ ափ վերադառնալու ժամանակն է: Դուք դեպի ափ եք լողում: Քանի՞ մարդ եք տեսնում ափին:
Հիշեք կամ գրառեք Ձեր պատասխանները։ Պատրա՞ստ եք։
Պատասխանները
1. Ջրահարսի պոչի գույնն արտացոլում է, թե որքան մարդամոտ և շփվող եք դուք:
- Սառը, հանգիստ գույները, օրինակ՝ կանաչ, կապույտ, մատնանշում են, որ դուք ամաչկոտ եք կամ փակ:
- Վառ գույներն, օրինակ՝ դեղին, վարդագույն, վկայում են, որ դուք շփվող, ակտիվ մարդ եք և հեշտությամբ եք լեզու գտնում այլոց հետ:
2. Ձուկը մատնանշում է, թե ինչպես եք դուք լուծում հակասությունները:
- Եթե դուք պատկերացրել եք անվնաս ձուկ, ապա դուք չեք կաշկանդվում ձեր կարծիքը հայտնելուց և ձեր տեսակետն ապացուցելուց:
- Եթե դուք պատկերացրել եք ագրեսիվ ձուկ, ապա դուք խուսափում եք կոնֆլիկտներից և բանավեճերից:
3. Խեցին արտացոլում է, թե որքան եք դուք բաց այլոց համար:
- Սովորական, հասարակ խեցին նշանակում է, որ դուք բավականին բաց եք և հեշտությամբ եք ձեր մասին խոսում, կիսվում այլոց հետ:
- Տարօրինակ, արտասովոր խեցին նշանակում է, որ դուք փակ անհատ եք, ով չի սիրում իր անձնականը քննարկման առարկա դարձնել:
4. Ափին կանգնած մարդիկ ցույց են տալիս, թե որքան ընկերներ դուք ունեք:
- Եթե ափին շատ մարդ կա, ապա դուք ունեք բազմաթիվ ընկերներ և ծանոթներ:
- Եթե ափին ընդամենը մի քանի (կամ մեկ) հոգի էր, ապա դուք ունեք շատ քիչ, սակայն հավատարիմ ընկերներ:
- Եթե ափին մարդ չկար, ապա դուք չեք հավատում մարդկանց, չեք վստահում նրանց, ուստի և չունեք և առանձնապես չեք էլ ուզում ընկերներ ունենալ: