Այս պարզ հոգեբանական թեստը կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչպիսին եք տեսնում Ձեր կյանքը, ինչպես եք հաղթահարում խոչընդոտները, ինչպիսին է Ձեր ներքին էությունը և իրականում ինչն է Ձեզ համար կարևոր: Գլխավորը՝ կենտրոնանալ, միացնել երևակայությունը և առավելագույնս արագ պատասխանել բոլոր հարցերին:
Հարց 1
Պատկերացրեք, Ձեզ կանգնած ճանապարհին: Ինչպիսի՞ ճանապարհ է դա (գյուղական, գրունտային, մայրուղի և այլն):
Հարց 2
Տվյալ պահին որտե՞ղ է գտնվում արևը (նկատի ունի օրվա ժամը):
Հարց 3
Դուք գնում եք այդ ճանապարհով, երբ հանկարծ Ձեր առաջ հայտնվում է ցանկապատ: Ի՞նչ ցանկապատ է դա: Ինչպիսի՞ն է այն (փայտյա, քարե, երկաթյա և այլն):
Հարց 4
Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այն:
Հարց 5
Եվ ահա ցանկապատն արդեն ետևում է իսկ առջևում, հեռվում նկատվում է անտառը: Ի՞նչ անտառ է դա (հեքիաթային, եղևնու, լուսավոր, մութ, խառը և այլն):
Հարց 6
Դուք մոտենում եք անտառին և այնտեղ հայտնաբերում շատ նեղ արահետ, որով շարունակում եք ճանապարհը: Հանկարծ արահետին նկատում եք բանալի: Ինչպիսի՞ն է այն: Ի՞նչ եք պատրաստվում անել դրա հետ (անցնել կողքով, վերցնել, կախել ծառից և այլն):
Հարց 7
Որոշ ժամանակ անց դուրս եք գալիս անտառից և մոտենում ջրամբարին: Ի՞նչ ջրամբար է դա: Ի՞նչ կանեք այնտեղ (կլողաք, կնստեք ափին և այլն):
Հարց 8
Իսկ ջրամբարից այն կողմ դուք տեսնում եք ձեր երազանքների տունը, այդ տնից դուրս է գալիս Ձեր երազանքների կինը (տղամարդը) և հրավիրում է Ձեզ ներս և առաջարկում մնալ ընդմիշտ: Ձեր գործողություննե՞րը:
Հարց 9
Տան ետևում կրկին սկսվում է ճանապարհ: Ինչպիսի՞ն է այն: Կրկին խոչընդոտի եք հանդիպում (մեկ այլ նմանատիպը հանդիպել է ճանապարհի սկզբին):
Հարց 10
Որտե՞ղ է գտնվում արևը տվյալ պահին:
Թեստը մեկնաբանվում է հետևյալ կերպ
1. Ճանապարհ
Ճանապարհը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքը շրջապատող իրականությանը: Եթե ճանապարհը ասֆալտապատ է, որոնցով սլանում են մեքենաները, մայրուղի՝ նշանակում է դուք կյանքում շատ ակտիվ մարդ եք, ընկղմված եք գործերի մեջ, ամեն տեղ պետք է հասցնել, դուք ուժ և ժամանակ եք կարողանում գտնել ինչպե՛ս աշխատանքի, այնպես էլ հանգստի համար: Եթե ճանապարհը գյուղական է կամ գրունտային՝ նշանակում է դուք վարում եք հանգիստ, չափված կյանք, փորձում եք կառավարել իրադարձությունները, թույլ չեք տալիս դրանց առաջ անցնել ձեզանից: Եթե ճանապարհին փոսեր են կամ մանր քարեր՝ Ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, դա կարող է լինել աննշան մի բան, սակայն չափազանց անհանգստացնող, որ հետապնդում է Ձեզ բավական երկար:
2. Արև
Ձեր պլանները, իդեաները, նպատակները: Եթե արևը ծագում է՝ նշանակում է դուք դրանք իրականացնելու ճանապարհին եք: Եթե ուղիղ գլխավերևում է՝ նշանակում է հենց հիմա զբաղված եք դրանք իրականացնելով: Եթե ժամանակը կեսօր է՝ Ձեր պլանների, իդեաների մեծ մասը իրականացած են, նպատակները հասած:
3. Ցանկապատ
Ցանկապատը նշանակում է խոչընդոտ: Որքան մեծ է ցանկապատը, այնքան ավելի շատ եք հակված չափազանցեցնել Ձեր անհաջողությունները:
4. Ցանկապատը հաղթահարելու տարբերակ
Ցանկապատը հաղթահարելու տարբերակը նշանակում է այն, թե ինչպես եք հաղթահարում անհաջողությունները: Եթե դուք մագլցում եք այն, շրջանցում կամ դուռ փնտրում՝ նշանակում է փորձում եք լուծել Ձեր պրոբլեմները ճկուն և որքան հնարավոր է անցավ: Եթե դուք գնում եք հաշվի չառնելով ոչ մի խոչընդոտ՝ դուք բավական ուղիղ մարդ եք, Ձեզ հատկանշական է որոշումների ակթարթային կայացումը:
5. Անտառ
Ձեր ներքին էությունն է: Որքան լուսավոր է անտառը, այնքան լուսավոր է Ձեր հոգում և մտքերում: Եթե դա խառը անտառ է՝ Դուք պետք է, որ շատ հետաքրքիր մարդ լինեք, ով ձգտում է գիտելիքների: Սոճու կամ եղևնու՝ դուք շատ ռացիոնալ եք, միշտ ամուր կանգնած եք ոտքերի վրա, գիտեք, թե ինչ եք ցանկանում կյանքից: Նաև շատ վստահելի մարդ եք:
6. Բանալի
Ձեր երջանկությունն է: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Որքան փոքր է բանալին, այնքան ավելի մեծ նշանակություն ունի Ձեզ համար հոգևոր հավասարակշռությունը, երջանկությունը, զուգընկերոջ հետ մտերմությունը: Հետևաբար, որքան այն մեծ է, այնքան մեծ նշանակություն ունեն Ձեզ համար նյութական արժեքները: Որքան գեղեցիկ է բանալին, այնքան շատ եք ուշադրություն դարձնում Ձեր կյանքի էսթետիկական կողմին: Եթե դուք վերցնում եք այն Ձեզ հետ՝ դուք հակված եք կորցնել Ձեր հնարավորությունները: Եթե դուք կախում եք բանալին ճյուղից կամ անցնում կողքով՝ դուք հաճախ չեք նկատում հրաշալի հնարավորությունները և թողնում եք դրանք ուրիշներին:
7. Ջրամբար
Ձեր զգացմունքներն են, Ձեր սիրելի մարդու մարմնացումը: Որքան խորն է ջրամբարը՝ այնքան խորն է Ձեր զգացմունքները: Եթե դա հանդարտ լիճ է, ապա դուք և ձեր ընտրյալը՝ հավասարակշռված մարդիկ եք: Եթե դա արագ գետ է, առու կամ ջրվեժ՝ կրքոտ մարդ եք: Ձեզ համար ամեն օրը՝ զգացմունքների հորձանուտ է, Ձեզ հարկավոր է անընդհատ ուշադրություն և սիրելի կնոջ (տղամարդու) ներկայությունը:
8. Գործողությունները ջրամբարում
Եթե դուք նստում եք ափին՝ Ձեզ բավական է սիրելի մարդու միայն ներկայությունը, եթե լողում եք կամ լվացվում՝ դուք կարծես լուծվում եք նրա մեջ, Ձեզ համար շատ կարևոր են ուշադրության նշանները, նուրբ խոսքերը և այլն: Տուն + կինը (տղամարդը) Ձեր երազանքների՝ գայթակղության հակումներ, Ձեր ազարտության աստիճանը:
9. Ճանապարհը տանից հետո
Ձեր հետագա կյանքը: Եթե խոչընդոտները մնացել են՝ նշանակում է դուք չեք սովորում կյանքից:
10. Արև
Արևը խոսում է այն մասին, թե որքան կկարողանաք կյանքի կոչել Ձեր պլանները: