Իսկ դուք ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես եք նայում հանգամանքներին, Ձեր շուրջը կատարվող իրադարձություններին և կյանքին առհասարակ։
Այդ դեպքում առաջարկում ենք Ձեզ կարճ և հետաքրքիր ԹԵՍՏ, որը կբացահայտի, թե իրականում ինչպե՞ս եք ընկալում սեփական կյանքը։ Դրա համար կօգտվենք ասոցացիաների պարզ մեթոդից, որն էլ կպատմի ամբողջ ճշմարտությունը։
Եվ այսպես, նայեք նկարին և ասեք թե առաջին հերթին ինչ տեսաք։
Հնարավոր է տեսաք մարդու դե՞մք, թե՞ այնուամենայնիվ առաջինը նկատեցիք ծառը և նրա վրա նստած թռչուններին։
Ահա թե ինչ է պատմում Ձեր տեսածը։ Եթե տեսել եք…
Ծառ և թռչուններ
Խոսում է այն մասին, որ դուք իրերին նայում եք բավական իրատեսական։ Դուք երբեք չեք չափազանցեցնում իրադարձությունները և գիտեք, թե երբեմն որքան դժվար է լինում։ Դուք չեք սիրում սավառնել երկնքում և գերադասում եք միայն փաստերը։ Կյանքի այդպիսի մոտեցումը օգնում է ՁԵզ հասնել դրված նպատակներին։ Սակայն դա երբեմն շատ է հոգնեցնում Ձեզ։ Հիշե՛ք, երբեմն երազելը՝ օգտակար է։ Չէ՞ որ հենց երազների հետ է հեշտ լինում գիտակցել սեփական ցանկությունները և գործողությունների պլան մշակել։ Դուք շատ աշխատասեր եք և նպատակասլաց, բայց այնուամենայնիվ չեք մոռանում երբեմն նաև թուլություն ցուցաբերել։
Մարդու պրոֆիլ
Խոսում է այն մասին, որ դուք երբեմն սիրում եք գունազարդել իրադարձությունները։ Երբեմն ամեն ինչ բոլորովին այնպես չէ, ինչպես Ձեզ է թվում։ Մի մոռացեք երբեմն համեմատել Ձեր պատկերացումները իրական փաստերի և իրադարձությունների հետ։ Պլյուսն այն է, որ դուք փորձում եք աշխարհին նայել տարբեր կողմերից և դա թույլ է տալիս Ձեզ դիտել հեռանկարները։ Կարևորը պահպանեք հավասարակշռությունը իրականի և Ձեր երազանքների միջև։