Իմացեք թե ինչի պակաս ունեք հենց հիմա․․․
Գործերի, իրադարձությունների, առօրյա թոհուբոհում մենք հաճախ զրկում ենք մեզ այն թանկարժեք ժամանակից, որպեսզի դառնանք իրոք երջանիկ մարդ:
Երբեմն մեզ պակասում է այնքան պարզ և նույն ժամանակ կարևոր բաներ: Ցանկանո՞ւմ եք իմանալ ինչպիսի: Այդ դեպքում այս թեստը Ձեզ համար է:
Այժմ Ձեզ առաջարկում ենք մի փոքր թուլանալ և դիտել այս 8 հրաշալի վայրերը: Նրանցից յուրաքանչյուրը գեղեցիկ է և յուրովի անկրկնելի:
Յուրաքանչյուր վայրում կա ինչ-որ անկրկնելի և ուշադրություն գրավող բան: Մտածեք, որտե՞ղ կցանկանայիք հայտնվել տվյալ պահին:
1. Նստարան այգում
Ձեզ անհրաժեշտ է շփում, զրույց: Ոչ թե ուղղակի մի քանի բառ, այլ երկարատև և ի սրտե զրույցներ: Ժամանակ գտեք հին ընկերոջ համար, խնդրեք նրան ժամանակ հատկացնել Ձեզ, որպեսզի կարողանաք զրուցել թեկուզ մինչև առավոտ, խոսել ամեն ինչի մասին, անցյալի, ներկայի, ապագայի․․․
2. Արահետ անտառում
Դուք թարմացման և փոփոխությունների կարիք ունեք: Ավելի շատ՝ ոչ ծայրահեղ: Ձեր կյանքի հիմքը Ձեզ դուր է գալիս: Բայց ինչ-որ, թեկուզ արտաքին փոփոխություններ և բարելավումներ՝ անհրաժեշտ են: Միգուցե փոխեք հագուստի ոճը կամ սանրվածքը: Կամ տանը փոխեք կահույքի դասավորվածությունը: Միգուցե սովորեք նոր մասնագիտություն, ընդլայնեք գործունեության ոլորտները:
3. Սուրճ գեղեցիկ տեսարանով
Ձեզ անհրաժեշտ է ինչ-որ կերպ թարմացնել զգացմունքները, համ հաղորդել կյանքին: Այն չափազանց անհամ է դարձել: Կօգնի դրան այլ երկիր ճանապարհորդությունը: Միգուցե արժե Ձեզ համար անսովոր ինչ-որ բան փորձել՝ ձիավարություն, փեյնթբոլ, թռիչք պարաշյուտով: Բայց հիմար ռիսկեր թույլ չտաք:
4. Տնակ լեռներում
Ձեզ հարկավոր է պարզ, խաղաղ կյանք: Դուք շատ եք հոգնել: Իդեալական է գնալ քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ չկան մարդիկ: Վառել վառարանը, աճեցնել բանջարեղեն, կով պահել կամ թեկուզ այծ: Երեկոները լսել ծղրիդների երգը: Քնել անձրևի, տերևներին և տանիքին կաթող կաթիլների փափուկ ձայնի ներքո: Արթնանալ յասամանի անուշաբույրից և թռչունների դայլայլից:
5. Լիճ
Ձեզ ազատություն է հարկավոր: Դուք խեղդվում եք այն կյանքում, որում հիմա ապրում եք: Քամի զգացեք Ձեզ, թույլ տվեք Ձեզ չմտածել հետևանքների մասին: Պոկվեք և թռեք այնտեղ, ուր կանչում է Ձեր սիրտը:
6. Հարմարավետ բակ
Ձեզ նորմալ կյանք է հարկավոր: Շատ սովորական, առանց թռիչքների և անկումների, առանց ծայրահեղությունների: Փորձեք կարգավորել թեկուզ ինչ-որ բան: Սահմանեք որոշակի ռեժիմ և հետևեք դրան: Պլանավորեք Ձեր օրերը: Ինչ-որ բան պետք է անփոփոխ լինի՝ մարմնամարզություն, ճաշի ժամ, զբոսաք քնելուց առաջ:
7. Փարոս
Ձեզ երազանք է հարկավոր, ինչ-որ հույս: Ինչ-որ բան, ինչին կարելի է սպասել, ինչ-որ տեղ գնալ: Իրական երազանք, որն իրականանալու հնարավորություն ունի: Բայց նույն ժամանակ մեծ, ոչ այդքան հասանելի, որը հնարավոր չէ իրականացնել արդեն վաղը: Ձեզ պետք է դեպի երազանք տանող ջանքերից, փորձից, համբերությունից և դիմացկունությունից կազմված ճանապարհ:
8. Տեռաս ջրի մոտ
Ձեզ արձակուրդ և հանգիստ է անհրաժեշտ: Այնպիսի մի վայրում, որտեղ կա շատ արև և ոչ մի հոգս: Ձեզ հարկավոր է ներծծվել արևով, հագենալ նրա կենսատու էներգիայով: Վերադառնալով, դուք կզգաք, որ լցվել եք էներգիայով:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։