Անընդհատ զբաղվածության պատճառով մենք սկսել ենք ավելի քիչ ժամանակ հատկացնել ինքներս մեզ։ Այդ ամենին պատճառ կա՝ մենք մեծացել ենք, և մենք պետք է գումար վաստակենք ապրելու համար, իսկ զվարճանքներն ու տարատեսակ հոբբիները մղվել են երկրորդ պլան։ Սակայն այդ անտարբերության պատճառով կյանքը երբեմն պատժում է մեզ՝ գալիս է մի պահ, որ մենք կտրուկ դատարկություն ենք զգում մեր ներսում։ Եվ այդ պատճառով պետք է դադար վերցնել և մտածել՝ իսկ ի՞նչ է մեզ պակասում լիարժեք երջանկության համար։
Եվ այսպես, ընտրեք նկարներից մեկը, որը ձեզ դուր է գալիս և կիմանաք թե ինչ է ձեզ այժմ պետք ամենից շատ.
1. Նստարան այգում
Եթե դուք ընտրել եք առաջին տարբերակը, ապա ձեզ պակասում է շփումը։ Հնարավոր է դուք արդեն վաղուց չեք զրուցել մտերիմ մարդու հետ։ Միգուցե ժամանա՞կն է սիրտը բացել մտերիմ մարդու առաջ թեյի սեղանի կամ սպիտակ, լավ գինու շուրջ։ Կարծում ենք դուք արդեն զանգահարում եք ինչ-որ մեկին։
2. Արահետ անտառում
Ձեզ հարկավոր են փոփոխություններ։ Միգուցե ժամանակն է թարմացնել զգեստապահարանը կամ փոխել ինչ-որ բան ձեր ներսում։ Կամ էլ անել այն, ինչ ցանկացել եք ամենից շատ։ Օրինակ սովորել որևէ նոր լեզու։ Կամ գնալ նկարչության, կամ կարելի է սպորտի, դե մի բան, ինչ ցանկանում եք, միայն փոխեք որևէ բան ձեր կյանքում։
3. Սուրճ գեղեցիկ տեսարանով
Ձեր կյանքում պակասում են արկածներն ու էքստրիմը։ Միգուցե արժե վեր կենալ և գնալ երազանքների քաղա՞քը, իսկ միգուցե թռչել պարաշյուտով։ Այո, վաղուց դուք չեք զբաղվում նրանով, ինչ սիրում եք։ Պետք չէ զրկել ինքներդ ձեզ փոքրիկ ուրախություններից։
4. Տնակ լեռներում
Դուք շատ եք հոգնել և հանգստի կարիք ունեք։ Ձեզ հարկավոր է մի որոշ ժամանակ մնալ միայնակ։ Իդեալական տարբերակ է՝ մեկ շաբաթով մեկնել մի գողտրիկ վայր, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում և լսեք թռչունների դայլայլը, ջրի խշխշոցը կամ անձրևի թակոցները։ Դա կհանգստացնի ձեր նյարդերը և ուժ կհաղորդի։
5. Լիճ
Դուք ազատության կարիք ունեք։ Գնացեք այնտեղ, որտեղ տանում են սիրտն ու երազանքները։ Տրվեք ակնթարթին և քամու նման ոչ մի բանի մասին մի մտածեք։
6. Հարմարավետ բակ
Ձեզ ուղղակի հարկավոր է համակարգվածություն և կարգուկանոն՝ պլան կազմեք և շարժվեք ըստ դրա, ոչ մի շեղում։ Ճիշտ պլանավորեք ձեր ժամանակը՝ առավոտյան մարմնամարզություն, նախաճաշ, ճաշ, քուն…
7. Փարոս
Երևում է դուք վաղուց ոչնչի մասին չեք երազել։ Մտածեք ձեր համար երազանք և արեք ամեն ինչ, որպեսզի այն կյանքի կոչվի։ Ուղղակի չմոռանաք որ դրան տանող ճանապարհը դժվար և քարքարոտ է լինելու՝ հարկավոր է համբերություն։
8. Տեռաս ջրի մոտ
Ինչ-որ մեկին վաղուց արձակուրդ է հարկավոր՝ հերիք է ձեզ տանջեք։ Ձեզ հարկավոր է վերականգնել էներգիան, որպեսզի ուժ լինի վերադառնալ աշխատանքին։