Նույնիսկ, եթե երբեք այդ մասին չեք մտածել, կան գույներ, որոնք ձեզ ավելի շատ են դուր գալիս։ Իսկ միգուցե դա կոնկրետ գույն չէ, այլ գուների երանգների մի ամբողջ գամմա։ Կանայք, օրինակ, դա կարող են հասկանալ՝ նայելով զգեստապահարանը, որտեղ ավելի շատ սիրելի գույներն են։ Տղամարդկանց մոտ էլ ոչ հազվադեպ կարելի է նկատել դա։
Այսօր մենք առաջարկում ենք ձեզ թեստ, որը թույլ կտա հասկանալ, թե ձեր սիրելի գույները ի՞նչ կարող են պատմել ձեր էմոցիոնալ վիճակի մասին։
Եվ այսպես, ընտրեք այն գամման, որն ամենից շատ է ձեր դուրը գալիս։
Եթե ընտրել եք համար 1 գամման, ապա դուք բավական իմպուլսիվ մարդ եք։ Միշտ չէ, որ այն ձեզ օգտին է գործում, որովհետև հաճախ բերում է կոնֆլիկտային իրավիճակների։ Դուք միշտ պնդում եք ձեր տեսակետը, չնայած դրանից հետո հաճախ նյարդայնանում և անհանգստանում եք։ Ինչ-որ մեկին կարող է թվալ, որ դուք անզգացմունք մարդ եք։ Սակայն դա բոլորովին այդպես չէ։ Դուք ուժեղ և անկախ մարդ եք։
Եթե ընտրել եք համար 2 գամման, ապա ձեր էմոցիոնալ վիճակում հաճախ տիրում է ներդաշնակությունը։ Դուք կարողանում եք դրան հասնել խելամտորեն։ Երբեմն ձեզ բավարար է մտերիմ մարդու ընդամենը մեկ ժպիտ, որպեսզի բոլոր ապրումներն ու անհանգստությունները հոդս ցնդեն։ Դուք չեք սիրում մնալ միայնակ ինքներդ ձեզ հետ, որովհետև աշխարհում ամենից շատ ձեզ դուր է գալիս ջերմություն տալ և ստանալ մտերիմ և սիրելի մարդկանցից։
Եթե ընտրել եք համար 3 գամման, ապա ձեր էմոցիաները գրեթե միշտ եռում են։ Կիրք՝ ահա ձեր բառը։ Դուք սիրում եք ուրախանալ, շփվել մարդկանց հետ, նոր ծանոթություններ ձեռք բերել։ Ապրում եք լիարժեք, այդ պատճառով աշխարհում ամենից շատ չեք սիրում ձանձրույթը։
Ահա թե ինչ կարելի է իմանալ մարդու մասին, իմանալով նրա սիրելի գույները։ Իհարկե, էմոցիոնալ վիճակները տարբեր են լինում, բայց մենք պատմեցինք ձեզ այն մասին, թե ավելի հաճախ ի՞նչ են զգում մարդիկ, ովքեր ընտրել են այս կամ այն գամման։