Փորձենք այս թեստի միջոցով պարզել, թե ինչ եք ձգում դեպի Ձեր կյանք: Ընտրեք նկարում պատկերված լուսինը և իմացեք թե ինչ է նշանակում Ձեր ընտրությունը:
Եթե ընտրել եք երկնագույն լուսինը
Հոգեբանության մեջ այս լուսնի գույնը համարվում է կրեատիվ:
Այս գույնը կապված է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ ազնվությունը, ունիկալությունը: Հիշեք «կապույտ արյուն» արտահայտությունը, այսինքն պատկանելիություն մի բանի, ինչ չունեն շատերը:
Նաև նշանակում է խորություն, ուշադրություն, թարմ և ոչ սովորական իդեաներ՝ և հենց սա էլ դուք ձգում եք դեպի Ձեր կյանք:
Եթե ընտրել եք սպիտակ լուսին
Այս լուսնի գույնը սևի անտիպոդն է:
Սովորաբար խորհրդանշում է մաքրություն, աստվածային ուժ, լույս՝ մաքուր տեսքով:
Բարությունն ու արդարությունը դա այն է, ինչ ձգում եք Ձեր կյանք:
Եթե ընտրել եք կանաչ լուսինը
Լինում է կանաչ լուսին, թե ոչ՝ կարծիքները տարբեր են, բայց կանաչ գույն հաստատ գոյություն ունի և նշանակում է երկվություն:
Կանաչը՝ կապույտի և դեղինի համադրությունն է:
Դուք դեպի Ձեր կյանք եք ձգում զարգացում, վերածնունդ, հարմարավետություն և նյութական բարիք, բայց նաև մագնիսի պես ձգում եք նախանձը և դրան ուղեկցող էմոցիաները:
Եթե ընտրել եք նարնջագույն լուսինը
Ինչպես և կանաչը՝ այս գույնը երկվություն է:
Նարնջագույնը դեղինի (պոզիտիվ, էներգիա) և կարմիրի (կիրք, ուժ) համադրությունն է:
Դուք ձգում եք Ձեր կյանք Ձեր իսկ անձնական աճի ուժը:
Ձեր բոլոր արարքներն ուղղված են՝ հասուն, հաջողակ և ուժեղ անձնավորություն դառնալու վրա:
Եթե ընտրել եք արծաթագույն լուսինը
Ազնվական գույն:
Արծաթը շատ օգտակար որակներով է օժտված և բոլորը նշելը՝ տվյալ դեպքում հեշտ չի լինի:
Մարդիկ ովքեր ընտրում են արծաթագույն լուսինը՝ իրենց կյանք են ձգում պաշպատվածություն և պատրանքներ:
Անձի աճի համար մի փոքր վտանգավոր գույն է: Գույն, որը փակում է փոփոխությունների հնարավորությունը և մերժում բացասական փորձերը՝ առանց որոնց, ցավոք, չես կարող դառնալ ուժեղ և իմաստուն:
Եթե ընտրել եք դեղին լուսինը
Շատ դրական գույն է՝ ասոցացվում է հարմարավետության և ջերմության հետ:
Հետաքրքիր է, որ սովորաբար այս գույնը ընտրում են մարդիկ, ովքեր ցանկանում են դեպի լավը փոխել իրենց կյանքը:
Եթե Ձեզ ավելի հոգեհարազատ է դեղին լուսինը՝ դուք տարատեսակ փոփոխություններ եք հրահրում Ձեր կյանքում, դուք դեպի Ձեզ եք ձգում տարբերակներ, որոնք կարող են փոփոխության հանգեցնել:
Եթե ընտրել եք ոսկեգույն լուսինը
Ուրախության, վստահության և ուժի գույն:
Ոսկին շատ չի լինում, չնայած Միդասը կվիճեր այս առումով:
Դուք դեպի Ձեր կյանք եք ձգում կայունություն:
Եթե Ձեզ բոլորից շատ այս լուսինն է դուր եկել՝ դուք վստահաբար փորձ եք ձեռք բերում և հավաքում ինֆորմացիա: Դուք աճում եք որպես անձ: