fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք 2 գերունակություն, որպեսզի իմանաք Ձեր բնավորության թաքնված գծերի մասին

Մեր օրերում չափազանց հանրաճանաչ են տարբեր գերհերոսներ։ Չէ՞ որ յուրաքանչյուրս էլ կցանկանայինք օժտված լինել գերունակություններով, օրինակ լինել անսասան կամ տեղափոխվել ժամանակի մեջ։ Իսկ ո՞ր գերունակությունն է Ձեզ առավել հիասքանչ թվում։

Հոգեբանները գտնում են, որ այս հարցի պատասխանը կարող է ցույց տալ մարդու բնավորության թաքնված գծերը։ Այդ պատճառով Microsoft -ում առաջատար մասնագետների պաշտոնի համար անցկացվող հարցազրույցներից մեկում հարցնում էին. «Ի՞նչ կընտրեիք՝ թռնելո՞ւ, թե՞ անտեսանելի լինելու ունակություն»։ Թե ինչ է նշանակում այս ընտրությունը, դուք կիմանաք անցնելով մեր այս թեստը։

Mediamag-ը առաջարկում է տրվել երևակայությանը և պատկերացնել, որ Ձեր առջև հանկարծ հայտնվում է կախարդ։ Նա ասում է, որ իր մոտ ունի 7 գերուժ և կարող է դրանցից մեկով օժտել Ձեզ։ Նայեք ներքևում բերված նկարը և ընտրեք 2 գերուժ.

1. Այն, որը ամենից շատ կցանկանայիք ունենալ

2. Այն, որը Ձեզ ամենաքիչն է հարկավոր և առանց որի էլ կարող եք ապրել:

Թեստի մեկնաբանումը

Եվ այսպես, մեր թեստում ամեն գերուժ նշանակում է մարդկային որակ, ունակություններ և ռեսուրսներ, որոնք հասանելի են մեզ բոլորիս իրական կյանքում։

Առաջին գերունակությունը, որ ընտրել եք՝ խորհրդանշում է այն ռեսուրսներն ու որակները, որոնք Ձեզ մոտ առկա են, սակայն դուք դա չեք խոստովանում։ Ձեզ պետք է արթնացնել Ձեր մեջ այդ ունակությունները։

Երկրորդ գերուժը, այն, որն ամենաքիչը Ձեզ հետաքրքրեց՝ խորհրդանշում է այն ունակությունները, որոնցով դուք օժտված չեք, սակայն ենթագիտակցորեն փնտրում եք այլ մարդկանց մեջ։ Դուք կցանկանայիք ունենալ այնպիսի զուգընկեր կամ ընկեր, ով օժտված կլիներ այդպիսի որակներով և հրաշալի կերպով կլրացներ Ձեզ։ Զբաղվեք այդպիսի մարդու որոնումներով։

1. Ապագան տեսնելու ունակություն

Այս գերուժը իրական կյանքում խորհրդանշում է այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ իրադարձությունը կանխագուշակելու ունակություն, հրաշալի զարգացած ինտուիցիա և խորաթափանցություն։ Այս որակները զգուշացնում և ետ են պահում անխոհեմ գործողություններից և վնասակար ազդեցություններից։

2. Անտեսանելի լինելու ունակություն

Դա խորամանկությունն է, ճարպկությունը, ճարպկորեն այս կամ այն դժվարին իրավիճակներից դուրս գալու ունակությունը։ «Միշտ չոր է դուրս գալիս ջրից»՝ ասում են այդպիսի մարդու մասին։

3. Ժամանակի մեջ տեղափոխվելու ունակություն

Սա չկրկնելով սեփական սխալները, իրավիճակը մանրակրկիտ վերլուծելու և եզրակացություններ անելու ունակությունն է Սեփական գործողությունները մի քանի քայլ առաջ պլանավորելու ունակություն։

Ոչ ստանդարտ, շրջապատից անկախ մտածելակերպ։

4. Հսկայական ֆիզիկական ուժ

Դա անվախությունն է, ոգու ամրությունը, նպատակին հասնելու համար ամեն ինչ կոնին դնելու պատրաստակամությունը։ Այսպիսի մարդը չի վախենում խոչընդոտներից և անհրաժեշտության դեպքում ունակ է ուժ կիրառել։

5. Թռնելու ունակություն

Դա ազատասիրությունն է, մասշտաբային մտածելու, իրավիճակը ամբողջությամբ տեսնելու ունակությունը։ Ռիսկի դիմելու հնարավորություն։

6. Յուրաքանչյուր վերքեր բուժելու և մահացածներին վերակենդանացնելու ունակություն

Այս գերուժը՝ կարեկցանքի, գթասրտության, այլ մարդկանց աջակցելու, բոլորին հավատ ներշնչելու ունակության խորհրդանիշն է։

7. Այլ մարդկանց մտքերը կարդալու ունակություն

Դա ուղղամտությունն է, սեփական տեսակետը հստակ և պարզ արտահայտելու, «ոչ» ասելու ունակությունը, անկախությունը ուրիշի կարծիքից։

8. Հմտություններ ձեռք բերելու գերարագ ունակություն

Դա նպատակասլացությունն է, մտազգաստությունը, ինքնակարգապահությունը և մեծ աշխատունակությունը։

Բոնուս

Հետազոտող Կիպ Ռայթն ու իր խումբը հարցում են իրականացրել 2000 մարդկանց մեջ, որպեսզի պարզեն, թե որ գերունակություններն են ամենահանրաճանաչը։ Պարզվել է, որ տղամարդիկ գերադասում են ունենալ ժամանակի մեջ ճանապարհորդելու գերունակություն, իսկ կանայք՝ բուժելու ունակություն։  Տղամարդկանց 67%-ը նաև չէր հրաժարվի օժտված լինել ռենտգենյան տեսողությամբ, որպեսզի կարողանան տեսնել անծանոթուհիների հագուստից ներս։

Եթե գերուժի առկայությունը կապված լիներ որոշակի ռիսկերի հետ, ապա 37% տղամարդիկ և 22% կանայք, պատրաստ են թռնելու ունակության համար ռիսկի տակ դնել մարդկանց կյանքերը։

Ընդորում պատասխանելով հարցին. «Ի՞նչ կանեիք, եթե թռչել կարողանայիք՝ կթռչեիք արձակուրդ դեպի երազների երկի՞ր, թե՞ մի երկիր, որտեղ պատերազմ է, որպեսզի օգնեք կարիքավորներին»՝ հարցվողների մեծամասնությունը ընտրել է առաջին տարբերակը։

Այս փաստերը ստիպում են մտորել՝ միգուցէ լավն էլ դա՞ է, որ մարդիկ օժտված չեն գերունակություններով, ինչպես գերհերոսները։

Աղբյուրը՝ adme.ru
Թարգմանությունը՝ mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք 2 գերունակություն, որպեսզի իմանաք Ձեր բնավորության թաքնված գծերի մասին
5 անսպասելի կանացի սովորություններ, որ չափազանց շատ են դուր գալիս տղամարդկանց