Պատկերացրեք, որ մտել եք Facebook և տեսել որ ունեք 10 ընկերության հայտ, 10 հաղորդագրություն և 10 ծանուցում:
Ի՞նչը կբացեք առաջինը: Ձեր ընտրությունը շատ բան կարող է պատմել ձեր մասին.
A) Ընկերության հայտերը
Եթե դուք առաջինը կստուգեք թե ովքեր են ձեզ ընկերության հայտ ուղարկել, նշանակում է դուք բաց եք նոր ծանոթությունների համար և ցանկանում եք առաջ շարժվել: Ձեզ հոգնեցրել է ձեր միօրինակ կյանքը և ցանկանում եք այն փոխել: Նաև դուք էներգիայով լեցուն մարդ եք: Գուշակեցի՞նք:
B) Հաղորդագրություններ
Դուք սիրում եք շփվել ընկերների հետ և մեծ նշանակություն եք տալիս նրանց խորհուրդներին և պատմածներին: Նաև սիրում եք վիճել, սակայն սիրում եք մարդկանց: Ճի՞շտ է:
C) Ծանուցումներ
Դուք ուշադիր մարդ եք, ով ավելի շատ հետաքրքրված է ուրիշների կյանքով: Ձեզ հետաքրքիր է, թե ինչով են նրանք զբաղվում և ինչ են գրում: Դուք նաև երբեմն անհամբեր եք: Ճի՞շտ է:
Թվում է թե ինչ կա ավելի հեշտ այս թեստից: Սակայն այս թեստը ունակ է շատ բան պատմել ձեր բնավորության մասին: Մեր յուրաքանչյուր արարք ինչ-որ բան է պատմում մարդկանց մեր անձի մասին: