Այն, ինչ մեզ գրավիչ է թվում՝ հաճախ խոսում է մեր բնավորության թաքնված գծերի և կյանքի հանդեպ հայացքների մասին։ Պատրա՞ստ եք իմանալ Ձեր մասին հետաքրքրաշարժ բաներ։
Եվ այսպես, Ձեր առջև 4 դռներ են։ Մի շտապեք նայեք դրանց շատ ուշադիր։ Դրանցից որո՞վ կցանկանայիք մտնել։
Դուռ 1.
Համբերատար, հասկացող մարդ եք, ով անտարբեր չէ մյուսների խնդիրների նկատմամբ: Երբեմն նկատում եք, որ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում եք գործընկերոջն օգնելուն, ով չի կարողանում աշխատել ծանրաբեռնվածությամբ, կամ ընկերուհուն, ում լքել է սիրելին:
Ձեր սիրտը լի է սիրով, բարությամբ ու խաղաղությամբ: Ձեզ համար բաժակը մշտապես կիսով չափ լի է, կյանքին միշտ դրական եք վերաբերվում: Ոճի հրաշալի զգացում ունեք, խարիզմատիկ եք: Միշտ ուշադրության կենտրոնում եք, առանց ձեզ ոչ մի կարևոր իրադարաձություն չի անցնում: Գրավում եք մարդկանց:
Դուռ 2.
Ձեր ընտրությունը վկայում է այն մասին, որ վառ անհատ եք, ստեղծագործող, կյանքի նկատմամբ յուրօրինակ մոտեցում ունեք: Ընկերներն ու գործընկերները նախանձում են ոճի զգացմանը:
Զգացմունքային եք, կարող եք զգալ մյուսների էմոցիաները:
Դուռ 3.
Այս դուռն ընտրում են զգացմունքային մարդիկ: Ինտուիցիան լավ է զարգացած, ճակատագրական որոշումներ կայացնելիս և ծրագրի վրա աշխատելիս միշտ լսում եք ներքին ձայնին: Կարողանում եք լավ ճանաչել մարդկանց, գրեթե հնարավոր չէ խաբել ձեզ:
Համբերատար եք, մարդ, ով կյանքի ճանապարհով քայլում է՝ գլուխը բարձր պահած, նույնիսկ, եթե ճանապարհը բարդ է և լի խոչընդոտներով: Ընկեր եք, ում կողքին մարդիկ ցանկանում են հայտնվել բարդ պահերին:
Դուռ 4.
Փակ մարդ եք, տանել չեք կարողանում, երբ ձեր մասին բամբասանքներ են տարածում: Սովոր չեք լողալ ալիքի ուղղությամբ, ինքներդ եք ղեկավարում կյանքը: Ինքնագիտակցության այս բարձր մակարդակը ձեզ դրդում է քննադատել շրջապատի վարքագիծը: Պարզապես չեք կարողանում տիրապետել ձեզ, երբ տեսնում եք, որ որևէ մեկը մեծ սխալ գործելու եզրին է:
Դատողությունների անկեղծությունը հաճախ նյարդայնացնում է մարդկանց, բայց իմաստուն մարդիկ գիտեն, որ իսկապես հարկավոր է լսել ձեր խորհուրդները: Չի կարելի ձեզ աննրբանկատ կամ կոպիտ անվանել: Դուք պարզապես ազնիվ եք, ինչը «զինաթափում է» մարդկանց, և քչերին է դուր գալիս: