Ընտրեք քարտերից մեկը, իսկ հետո ստացեք խորհուրդ Ձեզ համար։
Քարտ 1
Դուք պետք է համբերություն դրսևորեք Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար։ Բացի դրանից, եթե դուք ցանկանում եք համագործակցել որոշակի մարդկանց հետ՝ դուք պետք է գնաք որոշ զիջումների։ Դուք պետք է հարգեք կոլեկտիվ վարքի գիծը, եթե նույնիսկ համաձայն չեք դրա հետ և համոզված եք, որ դա արդարացի չէ բոլորի համար։
Դուք կհասնեք Ձեր նպատակներին, եթե դրանք կայուն լինեն արտաքին ագրեսիվ ուժերի նկատմամբ։
Քարտ 2
Գալիս է նոր սկիզբը։ Այժմ իդեալական ժամանակն է, որպեսզի քայլ առաջ կատարեք դեպի այն իդեան, որը շատ հաճախ պտտվում էր Ձեր գլխում։
Եթե դուք սպասում եք մինչև Ձեզ մոտ կգա սերը՝ մի սպասեք։ Դուրս եկեք և սեր փնտրեք։ Նա արդեն սպասում է Ձեզ։
Հնարավոր է, որ հենց հիմա ուզում եք ասել այն, ինչ մտածում եք, սակայն չեք խիզախում դա անել։ Արեք դա այսօր։ Դուք Ձեր երազանքները իրականություն դարձնելու մեծ շանսեր ունեք։
Քարտ 3
Այս քարտը խոսում է այն մասին, որ եթե Ձեզ մոտ նոր հնարավորություն հայտնվի կամ եթե գտնեք Ձեզ համար նոր ճանապարհ, ապա դա նորմալ է, եթե մի փոքր վախ ունենաք, շփոթվեք կամ նմանատիպ այլ բան։ Այն ամենը ինչ Ձեզ համար նոր է կամ անորոշ՝ կարող է Ձեզ մոտ վախի զգացում առաջացնել։ Բայց ժամանակն է եկել հաղթահարել վախերը, որպեսզի կարողանաք առաջ քայլ կատարել։