Եկեք տեսնենք, թե այս շաբաթվա համար ինչ են մեզ կանխատեսում տարո քարտերը:
Քարտ 1
Այն, ինչը նախկինում ունակ էր ապահովել ձեզ համար կայունության զգացում՝ այլևս չի աշխատում ձեզ համար: Դուք անհանգստություն եք զգում: Ձեզ կառաջարկվի ընդունել առնվազն մեկ որոշում, որը կփոխի ձեր կյանքը:
Հոգու ալքիմիան ձեր ներսում տեղի է ունենում շատ մեծ արագությամբ, և փոփոխությունները տեղի են ունենում հենց այս շաբաթ: Դուք կարող եք ընտրել նոր հոգևոր ճանապարհ կամ փոխել կարիերան: Հնարավոր են ներդրումներ: Ձեր բոլոր ընդունած որոշումները կունենան երկարաժամկետ արդյունք:
Քարտ 2
Յուրաքանչյուր կոնֆլիկտ, որ առաջ կգա այս շաբաթ, ցույց կտա ձեզ, որ մարդիկ և իրավիճակները գործում են որպես ձեր ստեղծագործական էներգիայի արտահոսք: Շնորհակալ եղեք այդ դասերի համար, որովհետև ճշմարտության իմացությունն այն բանի, թե ինչու են դրանք ի հայտ գալիս, անմիջապես կազատի ձեզ և թույլ կտա ուղղակի հեռանալ ագրեսորից կամ կոնֆլիկտի աղբյուրից:
Ժպտացեք և մեջքով թեքվեք դեպի նրանք, ովքեր կփորձեն նսեմացնել ձեզ կամ ձեր կյանքի որոշումները: Ժամանակն է եկել, որպեսզի մտածեք ինքներդ ձեր մասին: Եվ դա էգոիստություն չէ:
Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք անել այս շաբաթ, որը ավելի շատ սեր և գեղեցկություն կներմուծի ձեր առօրյայի մեջ:
Քարտ 3
Իրավիճակը ճիշտ վերլուծելու ձեր ունակությունը այս շաբաթ, հնարավոր է, կդառնա ձեզ համար շատ արդիական, քանի որ շրջապատող մարդիկ ձեզ կդիմեն խորհրդով: Դուք ճանաչում կարող եք ձեռք բերել ձեր արած աշխատանքի համար: