Ձեր առաջ գիշերային աստղազարդ երկինք է: Պահեք ձեր ամենանվիրական ցանկությունը և ընտրեք աստղերից մեկը:
Ներքևում կիմանաք, արդյո՞ք կիրականանա ձեր երազանքը, թե՞ ոչ: Նաև թե ինչ պետք է անեք, որ մոտեցնեք այդ իրադարձությունը:
Աստղ 1
Ձեր անհամբերությունն ու ամբիցիոզությունը շատ հաճախ խանգարում է ձեզ հասնել դրված նպատակներին: Թուլացրեք բռնվածքը, դադարեք ամեն ինչ խիստ հսկողության տակ պահել և ձեր ցանկությունը անպայման կկատարվի:
Աստղ 2
Չափից շատ եք կենտրոնացած ձեր ցանկության վրա: Դադարեք անընդհատ ձեր գլուխը ծանրաբեռնել այդ մտքերով և այդժամ արդյունքը իրեն երկար սպասեցնել չի տա:
Աստղ 3
Ձեր ցանկությունը անպայման կկատարվի: Պետք է միայն մի փոքր սպասել:
Աստղ 4
Դուք այն մարդկանցից եք, ովքեր սովորել են լողալ հոսանքի ուղղությամբ, հարմարվելով փոփոխվող հանգամանքներին: Ձեզ պակասում է նպատակասլացությունը: Հավատացեք ձեր ուժերին և այդժամ ձեր նվիրական ցանկությունը կիրականանա:
Աստղ 5
Ձեր ցանկությունը կիրականանա մոտ ժամանակներս, սակայն բացառված չէ, որ երբ դա տեղի ունենա՝ դուք մտածեք․ «իսկ ինձ դա պե՞տք էր»:
Աստղ 6
Դուք շատ նպատակասլաց և ձեր հնարավորությունների վրա վստահ մարդ եք, իսկ այդպիսի մարդկանց հաճախ է ժպտում բախտը: Ձեր դեպքում կարող է իրականանալ նույնիսկ ամենաանիրական ցանկությունը:
Աստղ 7
Ձեզ անկասկած կարելի է անվանել հաջողակ մարդ: Սակայն մտածածը իրագործելու ճանապարհին ձեզ հաճախ կանգնեցնում է ծուլությունը: Փորձեք երազանքը իրագործելու համար ջանքեր գործադրել և այդժամ այն անպայման կիրականանա:
Աստղ 8
Ձեր ցանկությունը պրակտիկորեն արդեն իրականացել է: Մնացել է մի փոքր էլ սպասել և վերջ:
Աստղ 9
Դուք՝ բարձր թռիչքի թռչուն եք և սովոր եք երազել հսկայականի մասին: Փորձեք մի փոքր համեստ լինել երազանքներում, այլապես մեծ է հավանականությունը, որ ցանկալին չի իրականանա:
Աստղ 10
Դուք ծայրահեղ պահանջկոտ մարդ եք ինչպես ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ՝ այնպես էլ ինքերդ ձեր: Եթե դուք ձեր առաջ նպատակ եք դրել՝ դուք ոչնչի առաջ կանգ չեք առնի: Եվ այդ մարտավարությունը կօգնի ձեր նվիրական երազանքի իրականացմանը:
Աստղ 11
Ձեր ցանկությունը ուր որ է կիրականանա: Կարևորը՝ չդադարեք հավատալ:
Աստղ 12
Ձեր երազանքը կարող է չկատարվել միայն այն դեպքում, եթե դրա վրա ջանք չթափեք: Սկսեք ընդառաջ գնալ ձեր ցանկությանը և այդժամ այն անպայման կյանքի կկոչվի:
Հիշե՛ք․ երազանքի իրականացումը առաջին հերթին կախված է ձեզանից: Մի ծուլացեք ջանք թափել մտածածը կյանքի կոչելու համար և անպայման հավատացեք լավագույնին: