Սա միայն պտտվող կնոջ սիլուետ չէ: Սա թեստ է, որը որոշում է, թե Ձեր ուղեղի որ կիսագունդն է ավելի զարգացած:
Մի նայեք ու մի կենտրոնացեք մերկ կանացի կրծքերի վրա, այլ Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք պտտվող կանացի սիլուետի վրա:
Ի՞նչ ուղղությամբ է պտտվում կինը.
Եթե Ձեզ թվում է, որ ժամացույցի սլաքի ուղղությամբ, ապա Ձեր մոտ զարգացած է ստեղծագործական (ինտուիտիվ) սկիզբը և գերակայում է ուղեղի աջ կիսագունդը: Եթե պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ՝ Ձեր մոտ զարգացած է լոգիկան (ձախ կիսագունդ):
Գիտնականները պարզել են, որ մեր շրջապատող աշխարհի ընկալումը ուղիղ կերպով կապված է, թե ուղեղի որ կիսագունդն է գերակայում՝ աջը՞, թե՞ ձախը: Ձախ կիսագունդը պատասխան է տալիս մեր դրական էմոցիաների համար՝ օպտիմիզմ, հույս, ուրախություն: Աջը՝ բացասականի համար՝ կարոտ, ջղայնություն, վիրավորանք: Ցավոք ձախ կիսագնդի գերակայությամբ երջանիկները շատ քիչ են՝ ընդամենը 30%:
Պրակտիկան ցույց է տալիս, որ կենտրոնանալով կարելի է փոխել կիսագնդերի աշխատանքը: Այդ դեպքում Դուք կտեսնեք, որ կինը պտտվում է արդեն հակառակ ուղղությամբ: Դա նորմալ է: Մարդկային գիտակցությունը ընդունակ է ղեկավարել մտածելակերպն ու ինտուիցիան: Այնպես որ սա միայն թեսթ չէ, այլ նաև թրեյնինգ:
Փորձեք փոխել պտույտի ուղղությունը մտքի ուժով, մարզեք Ձեր ուղեղը: Կարող եք Ձեր թեսթի և թրեյնինգի արդյունքների մասին կիսվել մեկնաբանություններում:
Հ.Գ. Ասեմ որ իմ մոտ աղջիկը պտտվում էր ժամացույցի սլաքի ուղղությամբ, բայց դեռևս ինձ չի հաջողվել մտքի ուժով այն պտտել հակառակ:
Իսկ այս նկարը նրանց համար է, ովքեր չեն կարողանում հայացքով պտտել սիլուետը տարբեր ուղղություններով: Հպանցիկ հայացք գցելով աջ և ձախ նկարներին, դուք հեշտությամբ կկարողանաք փոխել մեջտեղի նկարի պտտման ուղղությունը.