Մարդկային ենթագիտակցությունը ամենախորհրդավոր և մինչև վերջ չուսումնասիրված մարդկային ունակություններից մեկն է: Ենթագիտակցությունը ուղորդում է մեր շարժումները, պահում է մեր հիշողություններն ու զգացմունքները և դրա հետ մեկտեղ զտում է ոչ պետքականը: Հենց այն պատճառով, այն շատ կարևոր բանալի է մեր անձի բացահայտման համար:
Նկարում դուք տեսնում եք վեց բանալի, որոնցից յուրաքանչյուրը բացում է ձեր ենթագիտակցությունը: Ընտրեք այն բանալին, որն ամենաշատն է ձեր դուրը գալիս և կարդացեք թե ինչ է դա նշանակում:
1. Զսպվածություն և ռացիոնալություն
Այս բանալին պատկանում է զուսպ և փակ մարդուն, ով չի բացվում նույնիսկ իր ամենամոտ մարդկանց: Հնարավոր է այդպիսի վարքի պատճառ է անցյալի որևէ իրադարձություն: Բանալու հասարակ ձևը խոսում է մարդու ոչ տաղտկալի բնույթի, այլ ռացիոնալ մտածելակերպի մասին:
2. Խստություն և վստահություն
Այսպիսի բանալի ունեցողի հետ հաճախ դժվար է լեզու գտնել: Մեծամասամբ նրանք գրավում են ղեկավար պաշտոններ և բոլոր աշխատակիցները նրանց վերաբերվում են վախով և հարգանքով:
3. Ամբիցիոզ և նպատակասլաց
Այս ամուր բանալու տիրակալը միշտ հասնում է իր ուզածին և չի վախենում ոչ մի խոչընդոտից: Զարմանալի խարիզմը օգնում է նրան բոլոր նախաձեռնություններում: Նաև նա երբեք ուշադրություն չի դարձնում հասարակության կարծիքին, վստահում է միայն սեփական ինտուիցիային և հետևում է սեփական սկզբունքներին:
4. Հումոր և թեթևամտություն
Մարդիկ, ովքեր ընտրել են այս բանալին, կյանքին նայում են ժպիտով, նրանց հետ միշտ ուրախ է և անհոգ: Բայց նրանք չպետք է մոռանան, որ վտանգը երբեմն դժվար է հեռվից նկատել և այդ պատճառով հարկավոր է մի փոքր լրջանալ:
5. Կրեատիվություն և ազատամտություն
Ոչ օրդինար և կրեատիվ մարդ, ով ամեն ինչում նոր իդեաներ և հնարավորություններ է տեսնում: Մեծամասամբ, մարդիկ, ովքեր ընտրել են այս բանալին, ստեղծագործական մասնագիտության տեր են: Բայց առավել հաճախ նրանք ենթարկվում են ծուլությանը և չափից շատ ժամանակ են ծախսում դատարկ բաների վրա:
6. Կոնսերվատիզմ և հավասարակշռություն
Այս բանալին պատկանում է կոնսերվատիվ մարդուն, ով քայլում է միայն ամենավստահելի ճանապարհով: Բայց մի՞թե հետաքրքիր չէ թեկուզ մեկ անգամ ռիսկի գնալ և հեռանալ նախանշված ուղուց: Հնարավոր է դրանից հետո ձեզ համար բացահայտեք նոր հորիզոններ: