Թայան վանականը որոշել է ապացուցել իր հավատքի ուժը և ցույց տալ Աստվածային նախախնամությունը։ Նա աղոթում էր՝ նստած եռացող յուղի մեջ։ Վանականի արարքը բուռն քննարկման առարկա դարձավ համացանցում։ Որոշ մարդիկ համարեցին նրան խաբեբա, իսկ մյուսները հիացան նրա ունակություններով և բուդիստական վանականի դիմացկունությամբ՝ նշելով, որ նա հասել է հոգևորության բարձրագույն կետին։ Սակայն Չուլալանգկորնի համալսարանի գիտնական Ջեսադա Դենդուանգբրիպանտը կասկածում է փորձարկման ազնվությանը։
Նա նշում է, որ ճշմարտությունը կարելի է իմանալ միայն այն դեպքում, երբ հնարավոր կլինի չափել յուղի ջերմաստիճանը։ Առաջին հայացքից չի երևում, որ յուղը կաթսայում եռում է։ Գիտնականը նշումը, որ կաթսան բավական տարօրինակ տեսք ունի՝ հնարավոր է, որ այն ունի երկրորդ հատակ։ Ջեսադան բացատրում է, որ հնարավորություն կա դիպչել եռացող յուղին՝ առանց առողջությունը վնասելու։ Օրինակ, եթե յուղով լի կաթսայում ավելացնենք եռալու համար մի փոքր ջուր՝ յուղը չի տաքանա, հետևաբար այն չի այրի, որովհետև ջուրը կկլանի ջերմությունը և յուղի չի եռա։
Իսկ դուք հավատացի՞ք վանականին, թե՞ սա ընդամենը սովորական ֆոկուս է։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։