fbpx

Հրաշալի նամակ տատիկից իր նորածին թոռնուհուն

Պարզ և իմաստուն՝ աշխարհում ամեն ինչի մասին: Թվում է ավելի հուզիչ և իմաստուն բան չենք կարդացել…

Սիրելիս, ես կարող էի այս նամակը գրել քո մոր համար քառորդ դար առաջ… Բայց այն ժամանակ ես 25 տարեկան էի և մտածում էի միայն կենցաղային հարցերի մասին՝ ինչպես կերակրեմ իմ հարազատներին, ինչպես հասցնեմ տանել աղջկաս մանկապարտեզ և բաց չթողնեմ դասախոսություններս: Պապդ աշխատում էր գիշերային հերթափոխով և չէր կարողանում ինձ օգնել, երբ մայրդ ամբողջ գիշեր լաց էր լինում հաճախակի հիվանդությունների պատճառով։ Այժմ ես 50 տարեկան եմ և ունեմ որոշակի փորձ, որը ցանկանում եմ կիսվել քեզ հետ: Ես չեմ պնդում, որ կյանքի մասին ամեն ինչ գիտեմ, բայց ի վերջո, ես քո տատիկն եմ և ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Իմ խորհուրդը քեզ չի խանգարի:

16 խորհուրդ իմաստուն կնոջից

1. Մի վախեցիր ընկնելուց

Քշիր հեծանիվ, չմուշկ, անվաչմուշկ, ճոճվիր ճոճանակի վրա և մի վախեցիր ընկնելուց: Դա ցավ կպատճառի, բայց դու կսովորես դրա միջոցով արագ լինել և ոտքի կանգնել այն ժամանակ, երբ ցանկանում ես լաց լինել:

2. Մի վախեցիր արտահայտել քո տեսակետը

Պետք չէ լռել, երբ ինչ-որ բան քեզ դուր չի գալիս կամ երբ համաձայն չես։ Մի՛ թաքցրու կարծիքդ ո՛չ հանուն ընկերության, ո՛չ հանուն սիրո։ Եթե ​​քեզ չեն լսում և պահանջում են հավատարիմ լինել, ապա գրողի ծոցը այդպիսի բարեկամությունն ու սերը:

3. Մի ամաչիր ներողություն խնդրելուց

Միայն շատ ուժեղ աղջիկները գիտեն ներողություն խնդրել ու գիտակցել իրենց սխալները, իսկ ես շատ եմ ուզում, որ դու այդպիսին մեծանաս։ Դժվար է ասել՝ «Կներես, ես սխալվեցի։ Ինչպե՞ս կարող եմ շտկել իրավիճակը»։ Բայց դա պետք է սովորել, և այդ դեպքում ոչ ոք չի կարող հաղթել քեզ:

4. Մի վախեցիր վատ գնահատական ​​ստանալուց

Երկուսն այնքան էլ վատ չէ։ Սա քեզ ցույց կտա քո թույլ կողմերը: Դու կիմանաս, թե ինչի վրա պետք է աշխատել։ Ցածր միավորը չի նշանակում, որ դու հիմար ես: Դա պարզապես գործելու մոտիվացիա է:

5. Մի վախեցիր հանրաճանաչ չլինելուց

Մինչ երեկույթների բոլոր հանրաճանաչ այցելուները կգնան խնջույքների, կնստեն ճաշարաններում և օրերով կանցկացնեն համացանցում՝ տեղադրելով իրենց լուսանկարները, դու կսովորես, թե ինչպես կատարելապես նկարել, ձի նստել, երգել և այլն: 18 տարեկանում հանրաճանաչները կմաշեցնեն իրենց տաբատները՝ համակարգչի առջև նստելով, իսկ այդ ժամանակ դու արդեն կնվաճես աշխարհը և, հավանաբար, կմեկնես աշխարհով մեկ ճանապարհորդության։

6. Մի վախեցիր տարօրինակ լինել

Քո տատիկը չի վախենում.

7. Մի վախեցիր սիրահարվել

Սիրահարվածությունը միևնույնն է կգա քեզ մոտ: Ուրախացիր, որ վերջապես մեծացել ես:

8. Մի վախեցիր առաջին համբույրից

Հավատա տատիկին, որ դա հիանալի բան է: Մի վախեցիր, բոլոր կանայք էլ հիանալի են համբուրվում, քանի որ դա մեր արյան մեջ է:

Կարդացեք նաև՝ Թոռնուհին բողոքեց տատին, որ ամուսինը իրեն դավաճանում է։ Տատիկի պատասխանը ապշեցրեց նրան

9. Մի վախեցիր ամուսնանալուց կամ հակառակը՝ չամուսնանալուց

Երբ մեծանաս, ոչ ոքի չի հետաքրքրի՝ ունե՞ս արդյոք ամուսնական մատանի մատիդ, թե՞ ոչ։ Բայց եթե որոշես, որ ամուսնությունն ու ընտանեկան կյանքը քեզ համար են, փորձիր հանդիպել «քո» մարդուն, և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի։ Նույնիսկ ամենուր ցրված գուլպաները չեն նյարդայնացնի։ Բայց կգտնվի մեկը, ով երեկոյան կմերսի կամ մեկը, ում հետ շանը զբոսանքի կտանես։

10. Մի վախեցիր ծննդաբերելուց

Ես չեմ ստի, ցավոտ է: Բայց սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող է լինել ցանկացած կնոջ կյանքում։

11. Մի վախեցիր ամուսնալուծությունից

Կյանքում ամեն ինչ պատահում է: Կարևորը` մի հուսահատվիր և մի փակվիր քո մեջ: Ամուսնալուծությունը կյանքի վերջը չէ: Սա նոր և, ամենայն հավանականությամբ, ավելի հետաքրքիր բանի սկիզբն է։

12. Մի վախեցիր մենակությունից

Երբեմն միայնակ լինելը լավ է: Այն նույնիսկ կարելի է վայելել: Բայց սա երկար ժամանակ չի լինի, ես գիտեմ մեր ընտանիքը:

13. Մի վախեցիր լաց լինելուց

Արցունքներն ուժեղների ընտրությունն են։ Ես ուժեղ եմ և անում եմ այն, ինչ ուզում եմ։ Ուզում եմ՝ լաց եմ լինում, ուզում եմ՝ ծիծաղում եմ, ուզում եմ՝ գուլպաները շաղ եմ տալիս ամբողջ բնակարանով մեկ:

14. Մի վախեցիր նոր բաներ փորձելուց

Մի մտածիր տարիքի և այն մասին, թե ինչ կասեն մարդիկ: Քաղիր լավագույնը կյանքից, և կորևոր չէ, թե որքան խենթ է քո ցանկությունը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

15. Մի վախեցիր ծերանալուց

Տարիքի հետ դու կսկսես ավելի շատ գնահատել կյանքը և սիրել հարազատներին: Իսկ հետո գուցե նամակ գրես թոռներիդ։

16. Մի վախեցիր կորցնել մտերիմներին

Երկար ժամանակ կասկածում էի՝ արժե՞ր սա քեզ գրել։ Բայց կորուստներն անխուսափելի են։ Մտերիմները հեռանում են, բայց սերը չի անհետանում…

Ես սիրում եմ քեզ, քո տատիկ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Հրաշալի նամակ տատիկից իր նորածին թոռնուհուն
ԹԵՍՏ. Ձեր ուղեղի գալարները հարթվել են, եքե չկարողանաք հաղթահարել 9 հարցից թեկուզ 4-ը