fbpx

Թոռնուհին բողոքեց տատին, որ ամուսինը իրեն դավաճանում է։ Տատիկի պատասխանը ապշեցրեց նրան

Մի անգամ թոռնուհին եկավ տատիկի մոտ և պատմեց, որ իր ամուսինը մեկ այլ կնոջ հետ է դավաճանում իրեն։ Նա խորհուրդ էր խնդրում տատից, բայց վերջինս միայն ուղեկցեց նրան խոհանոց։ Կրակին դրեց երեք կաթսա, իսկ երբ կաթսայի մեջի ջուրը սկսեց եռալ, ապա մի կաթսայի մեջ տեղադրեց գազար, մյուսի մեջ՝ ձու, իսկ երրորդի մեջ՝ սուրճի հատիկներ։

Քսան րոպե եռալուց հետո, տատիկը կրակից հանեց կաթսաները և դրանց պարունակությունը լցրեց ամանների մեջ։ Նա հարցրեց թոռնուհուն, թե ինչ է տեսնում։ «Գազար, ձու և սուրճի հատիկներ», – պատասխանեց թոռնուհին։ Դրանից հետո տատը խնդրեց շոշափել մթերքները։ Գազարը պարզվեց փափկել է, ձուն՝ պնդացել, իսկ սուրճի հատիկները վեր են ածել ջուրը բուրումնավետ սուրճի։

Տատիկն ասաց, որ բոլոր երեք մթերքներն էլ բախվել են միևնույն պրոբլեմին՝ եռացող ջրին, սակայն դրանցից յուրաքանչյուրն արձագանքել են դրան տարբեր կերպ։ Գազարը թարմ էր և ամուր, բայց դարձավ փափուկ և եփած։ Ձուն փխրուն էր, բայց դարձավ պինդ։ Իսկ սուրճի հատիկները չփոխվեցին, հակառակը՝ նրանք ջուրը դարձրեցին բուրումնավետ ըմպելիք։

Եվ այսպես, տատիկը հարցրեց թոռնուհուն. «Ո՞վ ես դու, երբ տեղի է ունենում մի բան, ինչը ստիպում է քեզ փոխվել։ Դու գազա՞րն ես, ձո՞ւն, թե՞ սուրճի հատիկները»։

Դուք էլ մտածեք հարգելի ընթերցողներ, ո՞վ կլինեիք նմանատիպ իրավիճակում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 37 assessment, среднее 3.95 из 5 )
MediaMag
Թոռնուհին բողոքեց տատին, որ ամուսինը իրեն դավաճանում է։ Տատիկի պատասխանը ապշեցրեց նրան
ԹԵՍՏ. Դուք իսկապես ունեք շատ լայն մտահորիզոն, եթե հաղթահարեք թեստը թեկուզ 5/7 արդյունքով