Բոլորն էլ ունեն վախեր։ Եվ դրանց մեջ երբեմն կարելի է հանդիպել տարօրինակ և երբեմն նույնիսկ շատ ծիծաղելի վախեր։ Հենց այդպիսի մի քանի վախի մասին էլ կգնա խոսքն այս հոդվածում։
Ագիրոֆոբիա
Այս ֆոբիան վերաբերում է ճանապարհներին՝ մարդիկ, ովքեր տառապում են այսպիսի շեղումով կամ ֆոբիայով, վախենում են փողոց անցնելուց։ Այինքն ոչ թե պարզապես վախենում են այլ խուճապահար են վախենում։ Եվ դա ուղղակի ՃՏՊ-ի վախ չէ՝ այսպիսի մարդիկ վախենում են անցնել փողոցը, եթե նույնիսկ ոչ մի ավտոմեքենա չկա փողոցում։
Սա իռացիոնալ վախ է, որը հիմնված չէ ինքնապահպանման բնազդի վրա և ընդհանուր առմամբ սա ավտոմեքենաներից վախ էլ չէ։ Այսպիսի ֆոբիայով տառապող մարդիկ աշխատում են երբեք չհատել փողոցը այլ քայլել փողոցի երկարությամբ։
Աբլյուտոֆոբիա
Սա լողալու, լողանալու և ընդհանրապես ջրով մաքրվելուց վախն է։ Փոքրիկ երեխաների մոտ լողանալ և լվացվել չսիրելը սովորական բան է։ Բայց ոչ բոլորն են տարիքի հետ հաղթահարում այս պրոբլեմը։ Երբեմն մեծահասակ մարդիկ նույն կերպ են վախենում ջրից, ինչպես փոքրիկ երեխաները։ Ավելի հաճախ այսպիսի ֆոբիա հանդիպում է կանանց մոտ (նաև երեխաների, սակայն մենք պայմանավորվեցինք նրանց հաշվի չառնել)։
Նոմոֆոբիա
Սա նույնպես տարօրինակ մի ֆոբիա է, որն առաջացել է այն ժամանակ, երբ մեր կյանք սկսեց մտնել բջջային հեռախոսը։ Նոմոֆոբիան դա վախ է այն բանի, որ ոչ մեկ չի զանգահարի մեր բջջայինին։ Այս ֆոբիայով տառապող մարդիկ սկսում են անհանգստանալ արդեն հեռախոսի մի քանի րոպե լռությունից հետո։
Որքան շատ են նրանք խոսում բջջային նաև սովորական հեռախոսով, այնքան իրենց ավելի լավ են զգում։ Իսկ ահա եթե մի քանի օր նրանց բջջայինը չզանգի, նրանք կարող են ընկնել խորը դեպրեսիայի մեջ, որն էլ շատ դժվար կլինի բուժել։
Սոմնիֆոբիա
Այս ֆոբիայի արտահայտմանը կարող եք հանդիպել Ֆրեդի Կրյուգեր ֆիլմում, որտեղ երիտասարդ մարդիկ, որոնց երազում հայտնվում էր այդ մարդկային տեսքով հրեշը, վախենում էին քնելուց։ Այո, նրանց դեպքում դա արդարացված էր։ Բայց առանց որևէ սարսափ ֆիլմերի էլ, շատերը վախենում են քնելուց։ Որոշ բժիշկ-նյարդաբաններ սոմնիֆոբիան կապում են որոշ կպչուն պսիխոզների առաջացմամբ, իսկ որոշները հակված են այս ֆոբիան դիտարկել որպես բոլորովին անկախ հոգեկան շեղում։