fbpx

Թարմ կարտոֆիլը շատ ավելի համեղ կլինի, եթե պատրաստեք այս տարբերակով։ Աստվածների կերակուր

Հունիսը թարմ կարտոֆիլի եղանակն է։ Այժմ լիովին կարելի է վայելել այս գարնիրը։ Մենք կներկայացնենք Ձեզ 3 բաղադրատոմս, որոնք թույլ կտան լիովին վայելել այս մթերքը։ Ձեր հարազատները չեն կարողանա թաքցնել իրենց հիացմունքը այս աստվածային կերակուրից։ Փորձեք պատրաստել։

1. Խորովված թարմ կարտոֆիլ

Բաղադրիչներ

  • 800գ թարմ կարտոֆիլ
  • 4 ատամիկ սխտոր
  • 15գ հազրեվարդ
  • 1 փունջ սամիթ
  • 100գ սերուցքային կարագ
  • Աղ և պղպեղ (ըստ ճաշակի)

Պատրաստումը

  1. Մաքրեք կարտոֆիլը, կիսեք այն և 10 րոպե եփեք աղաջրում։
  2. Տեղադրեք այն յուղապատված թխման համար նախատեսված ամանի մեջ, ավելացրեք կտրատած սխտորը։ Աղ և պղպեղ արեք։ Կարտոֆիլի վրա դրեք կտրատած սերուցքային կարագ։ Վրան ցանեք հազրեվարդ։
  3. Թխեք 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։ Վրան ցանեք սամիթ։

2. Խորովված թարմ կարտոֆիլ՝ սուրուգունի պանրով

Բաղադրիչներ

  • 800գ թարմ կարտոֆիլ
  • 3 ատամիկ սխտոր
  • 80գ սերուցքային կարագ
  • 250գ սուլուգունի
  • Սամիթ (ըստ ճաշակի)

Պատրաստումը

  1. Խոզանակով մաքրեք կարտոֆիլը և 15 րոպե եփեք եռացրած ջրում։
  2. Բարակ կտրատեք սխտորը։ Սերուցքային կարագը հալեցրեք տապակի մեջ, 20 վայրկյան տապակեք սխտորը։
  3. Կարտոֆիլը խառնեք կարագի և սխտորի հետ։ Տեղադրեք այն թխման համար նախատեսված ամանի մեջ։ Ծածկեք սուլուգունիով։
  4. Պատրաստեք 200 աստիճան ջերմաստիճանի տակ «գրիլ» ռեժիմով։ Խորովեք այնքան, մինչև պանիրը հալվի և կարմրի։ Վրան ցանեք թարմ կանաչի։

3. Միջերկրական տաք աղցան կարտոֆիլից

Բաղադրիչներ

  • 800գ թարմ կարտոֆիլ
  • 300գ չերրի լոլիկ
  • 100գ ձիթապտուղ
  • 2 ատամիկ սխտոր
  • 3 ճ.գ. ձիթամտղի յուղ
  • 3 ճ.գ. բալզամիկ քացախ
  • Աղ, պղպեղ (ըստ ճաշակի)

Պատրաստումը

  1. 15-20 րոպե խաշեք կարտոֆիլը եռացող ջրում։ Հանեք կրակից և թափեք ջուրը։ Կիսեք կարտոֆիլները։ Լոլիկները նույնպես երկու կես արեք։ Սխտորը բարակ կտրատեք։
  2. Տաքացրած ձիթապտղի յուղին ավելացրեք կարտոֆիլը և ձիթապտուղը և տապակեք 5 րոպե՝ պարբերաբար խառնելով։ Հետո ավելացրեք սխտորը, լոլիկը և վրան լցրեք բալզամիկ քացախ։ Աղ և պղպեղ արեք։ 2 րոպեից հանեք կրակից։ Աղցանը մատուցեք տաք-տաք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Թարմ կարտոֆիլը շատ ավելի համեղ կլինի, եթե պատրաստեք այս տարբերակով։ Աստվածների կերակուր
Ռուբեն Սևակ – Ինչո՞ւ