Հունիսը թարմ կարտոֆիլի եղանակն է։ Այժմ լիովին կարելի է վայելել այս գարնիրը։ Մենք կներկայացնենք Ձեզ 3 բաղադրատոմս, որոնք թույլ կտան լիովին վայելել այս մթերքը։ Ձեր հարազատները չեն կարողանա թաքցնել իրենց հիացմունքը այս աստվածային կերակուրից։ Փորձեք պատրաստել։
1. Խորովված թարմ կարտոֆիլ
Բաղադրիչներ
- 800գ թարմ կարտոֆիլ
- 4 ատամիկ սխտոր
- 15գ հազրեվարդ
- 1 փունջ սամիթ
- 100գ սերուցքային կարագ
- Աղ և պղպեղ (ըստ ճաշակի)
Պատրաստումը
- Մաքրեք կարտոֆիլը, կիսեք այն և 10 րոպե եփեք աղաջրում։
- Տեղադրեք այն յուղապատված թխման համար նախատեսված ամանի մեջ, ավելացրեք կտրատած սխտորը։ Աղ և պղպեղ արեք։ Կարտոֆիլի վրա դրեք կտրատած սերուցքային կարագ։ Վրան ցանեք հազրեվարդ։
- Թխեք 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։ Վրան ցանեք սամիթ։
2. Խորովված թարմ կարտոֆիլ՝ սուրուգունի պանրով
Բաղադրիչներ
- 800գ թարմ կարտոֆիլ
- 3 ատամիկ սխտոր
- 80գ սերուցքային կարագ
- 250գ սուլուգունի
- Սամիթ (ըստ ճաշակի)
Պատրաստումը
- Խոզանակով մաքրեք կարտոֆիլը և 15 րոպե եփեք եռացրած ջրում։
- Բարակ կտրատեք սխտորը։ Սերուցքային կարագը հալեցրեք տապակի մեջ, 20 վայրկյան տապակեք սխտորը։
- Կարտոֆիլը խառնեք կարագի և սխտորի հետ։ Տեղադրեք այն թխման համար նախատեսված ամանի մեջ։ Ծածկեք սուլուգունիով։
- Պատրաստեք 200 աստիճան ջերմաստիճանի տակ «գրիլ» ռեժիմով։ Խորովեք այնքան, մինչև պանիրը հալվի և կարմրի։ Վրան ցանեք թարմ կանաչի։
3. Միջերկրական տաք աղցան կարտոֆիլից
Բաղադրիչներ
- 800գ թարմ կարտոֆիլ
- 300գ չերրի լոլիկ
- 100գ ձիթապտուղ
- 2 ատամիկ սխտոր
- 3 ճ.գ. ձիթամտղի յուղ
- 3 ճ.գ. բալզամիկ քացախ
- Աղ, պղպեղ (ըստ ճաշակի)
Պատրաստումը
- 15-20 րոպե խաշեք կարտոֆիլը եռացող ջրում։ Հանեք կրակից և թափեք ջուրը։ Կիսեք կարտոֆիլները։ Լոլիկները նույնպես երկու կես արեք։ Սխտորը բարակ կտրատեք։
- Տաքացրած ձիթապտղի յուղին ավելացրեք կարտոֆիլը և ձիթապտուղը և տապակեք 5 րոպե՝ պարբերաբար խառնելով։ Հետո ավելացրեք սխտորը, լոլիկը և վրան լցրեք բալզամիկ քացախ։ Աղ և պղպեղ արեք։ 2 րոպեից հանեք կրակից։ Աղցանը մատուցեք տաք-տաք։