fbpx

Տարիքային մեծ տարբերությամբ 9 աստղային զույգ

Երբ կյանքում ի հայտ է գալիս իսկական սերը, բոլոր պայմանականություններն ու հասարակական կարծրատիպերը դադարում են նշանակություն ունենալ: Այդ թվում նաև տարիքային տարբերությունը: Դա հաստատում է նաև հենց կյանքը և բախտի կողմից շահած այն մարդիկ, որոնց մենք անվանում ենք հարուստ և հայտնի: Ի հեճուկս պահպանողականների քննադատությունների և դեղին մամուլի մեկնաբանությունների, նրանք հանդիպում են, հանգստանում միասին, ապրում են երջանիկ՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատի կարծիքին և հիանում են իրենց երկրորդ կեսով:

Մենք առաջարկում ենք մի փոքր ավելի մոտից ծանոթանալ հանրահայտ զույգերին, որոնց օրինակը կստիպի Ձեզ հավատալ իրական սիրուն:

1. Պրիյանկա Չոպրա և Նիկ Ջոնաս

Հանրահայտ բոլիվուդյան դերասանուհի և գեղեցկության թագուհին և ոչ պակաս հանրահայտ երգիչը ծանոթացել են անցած տարի: Եվ արդեն 2018-ի օգոստոսին պաշտոնապես գրանցել իրենց միությունը: Հանդիպման պահին Նիկը 26 տարեկան էր, իսկ Պրիյանկան՝ 36:

2. Դեբորա Լի Ֆերնես և Հյու Ջեքման

Այս էկրանային գեղեցկադեմ տղամարդու մասին մինչև հիմա երազում են կանայք՝ մոլորակի տարբեր անկյուններից: Իսկ նա արդեն վաղուց երջանիկ ամուսնացած է սցենարիստ Դեբորա Լի Ֆերնեսի հետ, ով 30 տարի մեծ է Հյուից: Նրանց ամուսնության արարողությունը տեղի է ունեցել 1996թ․՝ առաջին հանդիպումից մեկ տարի անց: Զույգերն ունեն երկու որդեգրված երեխաներ:

3. Փեյջ Բադչեր և Էդդի Մերֆի

Դերասանը հանդիսատեսի լայն շրջաններին հայտնի է իր վառ կատակերգական դերերով: 2012թ․ նա հանդիպեց Փեյջին, աղջկա, ով 18 տարի փոքր է իրենից: Նրանց նշանադրությունը տեղի է ունեցել 2018թ․: Սիրող զույգերն ունեն երկու հիասքանչ երեխա՝ Իզին և Մաքսը:

4. Հիլարիա և Ալեքս Բոլդուին

Կիմ Բեսինգերի նախկին ամուսինը այնուամենայնիվ կարողացավ գտնել իր երջանկությունը: Նրան զույգ կազմեց մի աղջիկ, ով հեռու է շոու բիզնեսի աշխարհից: Հիլարիան մասնագիտությամբ յոգայի մարզիչ է: Դերասանը իր կյանքի ընկերուհուց մեծ է 26 տարի: Բայց դա չի խանգարում նրանց ապրել երջանիկ և մեծացնել երեք երեխաներին:

5. Բրիջիթ և Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի ներկա նախագահի ընտանիքի մասին շատ ու շատ բան են խոսում: Ամեն դեպքում նրանց սիրո պատմությունը կարող էր դառնալ սիրային սերիալի սյուժե: Էմանուելը սիրահարվել է իր ուսուցչուհուն, երբ 15 տարեկան էր: Ընդորում այդ պահին Բրիջիթը ամուսնացած էր և ուներ երեք երեխա: Նրանք սկսեցին հանդիպել, երբ Էմանուելը դարձավ չափահաս: 2007-ին նրանք ամուսնացան: Պարոն Մակրոնը խոստովանում է, որ երեխաների կարիք նա չունի, բայց երբ ժամանակ է ունենում՝ մեծ հաճույքով անց է կացնում այն սիրելի կնոջ թոռների հետ:

6. Ռոզի Հանտինգտոն-Ուայթլի և Ջեյսոն Սթեթհեմ

Ֆոտոմոդելը և մարտաֆիլմերի աստղը ծանոթացել են իննը տարի առաջ, և մինչ հիմա միասին են: Անցած տարին նշանավորվեց ընտանիքի համալրմամբ՝ Ռոզին լույս աշխարհ բերեց իրենց տղային, Ջեկ Օսկարին: Ջեյսոնը Ռոզիից մեծ է 20 տարով, բայց դա ոչ մի կերպ չի խանգարում իրենց երջանկությանը:

7. Ջենիֆեր Ֆլավին և Սիլվեստեր Ստալոնե

Այս ամուր ամուսնությունը տևել է արդեն 20 տարի: Վերջերս Ջենիֆերը դարձավ 50 տարեկան, Սիլվեստերը՝ 72 տարեկան է: Բայց նրանք նախկինի պես էլ կարմիր գորգերին սիրահարված և երջանիկ զույգի տպավորություն են թողնում: Եվ դա չնայած 1994-ին լուրջ բաժանման, որի պատճառ էր դարձել դերասանի սիրավեպը սկանդալային հայտնի մոդել Ջենիս Դիկինսոնի հետ:

8. Կետրին Զետա Ջոնս և Մայքլ Դուգլաս

Այս աստղերի 25 տարի տարիքային տարբերությունը ժամանակին մեծ քննադատությունների է արժանացել: Բայց այս ամուսնությունը դիմացել է ոչ միայն ժամանակի փորձությանը, այլ նաև լուրջ առողջական խնդիրներին, որոնց հետ բախվել են ամուսիններից երկուսն էլ: Եվ ինչպես երևում է՝ դա ավելի է ամրապնդել նրանց միությունը: Նրանք ունեն երկու երեխա:

9. Թինա Կունակի և Վենսան Կասել

Ֆրանսիացի հայտնի դերասանի (Մոնիկա Բելլուչիի նախկին ամուսնու) և նրա ընտրյալի տարիքանին տարբերությունը կազմում է 31 տարի: Նրանք դարձել են ամուսիններ վերջերս, և, ով էլ ինչ որ ասի, այս կոլորիտային զույգը բավական երջանիկ տեսք ունի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Տարիքային մեծ տարբերությամբ 9 աստղային զույգ
Հարաբերությունների հոգեբանության 5 գաղտնիք, որոնց մասին դուք գուցե չգիտեք