fbpx

Հետաքրքիր փաստեր։ Իսկ դուք գիտե՞ք որ …

Ներկայացնում ենք մի քանի տարատեսակ հետաքրքիր փաստեր, որոնք զարմացնելուց զատ կհարստացնեն նաև ձեր գիտելիքները։

Մարդու մազը որպես հանքային հանածո

Պարզվում է՝ մարդու մազը պարունակում է մանգան, պղինձ, նատրիում, բրոմ, ցինկ, տիտան, նույնիսկ ոսկի և արծաթ՝ մոտ 40 քիմիական էլեմենտ: Գիտնականները հայտնաբերել են, որ մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց մազերում ավելի շատ են պղինձը և ցինկը, իսկ սպիտակ մազերում նիկելը:

Գույների ազդեցությունը

Գույները մարդու վրա ունեն մեծ ազդեցություն: Օրինակ՝ կարմրանարնջագույնը մեծացնում է մարդու անոթազարկի հաճախականությունը, ակտիվացնում շնչառությունը, բարձրացնում արյան ճնշումը, մի խոսքով՝ ունի գրգռիչ ազդեցություն: Մուգ կապույտը, ընդհակառակը, հանգստացնում է: Ահա թե ինչու կարմիր պատերով ննջասենյակում քնել չի հաջողվում, իսկ կապույտ պատերով աշխատասենյակում՝ աշխատել:

Ով ինչքան է քնում

Մինչև 4 տարեկան երեխաների մեծ մասը քնում են 12 ժամ: Հասուն մարդու համար անհրաժեշտ է, որ օրվա ընթացքում քնի 8 ժամ: Կան մարդիկ, որոնց համար 10-ժամյա քունը քիչ է: Հայտնի է, որ Նապոլեոնը օրվա ընթացքում քնել է ոչ ավելի, քան 2-3 ժամ:

Անհագ ծարավի զգացում ալկոհոլից հետո

Մակուղեղի կողմից արտադրվող անտիդիուրետին (վազոպրեսին) հորմոնը մեծացնում է երիկամների գալարուն խողովակներում ջրի հետադարձ ներծծումն արյան մեջ, որի արդյունքում նվազում է միզարտադրությունը:

Հայտնի է, որ ալկոհոլը ճնշում է վազոպրեսինի արտադրությունը, և նրա չափից ավելի օգտագործումից ուժեղանում է ջրի հեռացումը մեզի միջոցով: Դրա հետևանքով  օրգանիզմում դրա ընդդհանուր քանակը նվազում է, և առաջանում է ծծարավի զգացում: Վերջինս արտահայտվում է մեծ քանակությամբ միզարտադրությամբ և մշտական ծարավի զգացողությամբ:

Հրապարակման ներկայացրեց՝ Տաթևիկ Սարգսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր։ Իսկ դուք գիտե՞ք որ …
Աշխարհի բրենդերի TOP-100