fbpx

Ամառ է եկել, կյանքն է արթնացել

ԱմառԱմառ: Հրաշք մի եղանակ: Զգում ես, որ շուրջ բոլորդ կյանքով լեցուն է: Բույսեր, ծառեր, ծաղիկներ, կենդանիներ՝ բոլորը աշխույժ են, բոլորը զվարթ, բոլորը կյանքով լեցուն են: Սիրում եմ այս եղանակը: Ամառը ես իմ մեջ կյանք եմ զգում, ամառը ես զգում եմ, որ ապրում եմ: Սիրում եմ ամառը:

Ձմռանը կյանքը իմ մեջ կարծես մահացած լինի: Ես ինձ ձմռանը սարսափելի վատ եմ զգում: Տանել չեմ կարողանում ցուրտը: Իսկ ամռանը կյանքը արթնանում է մեջս, ես ինձ սկսում եմ զգալ ինչպես ձուկը ջրում: Ամենասարսափելի տապն անգամ շատ անգամ ինձ համար գերադասելի է, քան յուրաքանչյուր ցուրտը:

[stextbox id=”warning” image=”null” bcolor=”b6bbbe” bgcolor=”b4dcf8″]Ամառ, դու նման ես մի հեքիաթի՝ կանաչ, կապույտ երանգներով:[/stextbox]

Պաշտում եմ նաև ամռանը գնալ քաղաքից դուրս՝ բնության գիրկ: Շուտով երևի մի քանի նմանատիպ հանգիստ կփորձեմ կազմակերպել, միգուցե մի փոքր կարողանամ հանգստանալ ու կտրվել առօրյա հոգսերից:

Մի խոսքով ամառը ինձ համար կյանք է, իսկ ի՞նչ է այն Ձեզ համար…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag