Կիսվել Facebook-ում
ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ
Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 1 րոպեԴիտումներ 1.4k.Հր․ ամսաթիվ
Այս հարցին պատասխանելը շատ հեշտ է, եթե ազնիվ լինես ինքդ քո հանդեպ.
1. Հաջողակ մարդը միշտ շնորհակալ և բարեհամբույր է շրջապատի հանդեպ:

2. Հաջողակ մարդը հաղթանակը կիսում է ուրիշների հետ, այլ ոչ թե յուրացնում բոլոր դափնիները:

3. Հաջողակ մարդը ապրում է միայն ներկայով:

4. Հաջողակ մարդը ընթերցանությունը գերադասում է հեռուստացույց դիտելուց:

5. Հաջողակ մարդը, միանշանակ, կարողանում է ներել:

6. Հաջողակ մարդիկ խոսում են մտքերի և պլանների մասին, այլ ոչ թե բամբասում՝ սրանից ու նրանից:

7. Հաջողակ մարդը միշտ սովորում է:

8. Հաջողակ մարդը, իր սխալների պատասխանատվությունը վերցնում է իր վրա, այլ ոչ թե մեղադրում ամբողջ աշխարհին:

9. Հաջողակ մարդիկ կիսվում են միմյանց հետ նոր և ակտուալ տեղեկատվությամբ:

10. Հաջողակ մարդիկ ունեն նպատակ: Դրանք կարող են փոփոխվել, սակայն դրանք միշտ կան:

11. Հաջողակ մարդիկ գերադասում են լսել տարբեր տեսակետներ, այլ ոչ թե կուրորեն հետևել միայն մեկին:

12. Հաջողակ մարդու մոտ միշտ կազմ ու պատրաստ է «ճամպրուկը»: Չէ՞ որ նա սիրում է փոփոխություններ:

13. Հաջողակ մարդիկ ուրիշներին նույնպես հաջողություն են ցանկանում:

14. Հաջողակ մարդը գիտի ինչ է ուզում:

15. Եվ վերջապես, հաջողակ մարդիկ պոզիտիվ են: Նրանք ուրախություն են ճառագում:

Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Կիսվել Facebook-ում