Հոգեբանները վաղուց ասում են այն մասին, որ մարդիկ, ցավոք, գործնականում դատապարտված են կրկնել կյանքի ընտանեկան սցենարը։ Սա հատկապես նկատելի է ռոմանտիկ ոլորտում։ Եթե երեխան մանկության տարիներին ականատես է եղել ծնողների անառողջ հարաբերություններին, նրա համար շատ դժվար կլինի խուսափել նույնանման իրավիճակից հասուն տարիքում: Այս արատավոր շրջանից դուրս գալու համար՝ մեծ աշխատանք կպահանջվի։ Եվ, ըստ գիտնականների, այս մեխանիզմը մեր մեջ ներդրված է հենց բնության կողմից։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Յեյլի համալսարանի մի խումբ հետազոտողներ երկար ժամանակ ուսումնասիրում են հոգե-էմոցիոնալ ցնցումների ազդեցությունը մարդու և նրա ժառանգների վրա։ Եթե տրավման լուրջ է եղել, ապա այն իր հետքն է թողնում մարդու վիճակի վրա։ Սովորաբար հենց առաջին օրերից կարելի է հասկանալ, թե արդյոք ցավալի փորձը դարձել է մի պահ, որը վնաս է հասցրել մարդու առողջությանը, թե ոչ։ Մարդիկ, ովքեր լուրջ տրավմաներ են ստացել, սովորաբար սկսում են տառապել գլխացավերից, ախորժակի կամ քնի կորստից, անհիմն անհանգստությունից և կենտրոնացման հետ կապված խնդիրներից:
Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ դա հոգեկան տրավմայի ամենավատ հետևանքը չէ։ Ավելի քան 40 տարվա հետազոտությունների ընթացքում մարդաբաններն ու բժիշկները վերլուծել են 48 ընտանիքի երեք սերունդների գենետիկական ծածկագիրը: Այս մարդկանց նախնիները վերապրել են ֆիզիկական բռնություն Սիրիայի Համա քաղաքում տեղի ունեցած ջարդերի ժամանակ։ Իսկ վերջերս գիտնականներին հաջողվել է հաստատել, որ այս իրավիճակը սպի է թողել ոչ միայն մասնակիցների, այլև նրանց ժառանգների վրա:
Կարդացեք նաև՝ 15 տարօրինակ փաստ ԴՆԹ-ի մասին, որոնք դուք հաստատ չգիտեիք