fbpx

Հոգեբաններն առաջարկում են. Սթրեսից ազատվելու 14 ոչ սովորական հնարքներ

Մտքերը թափառում են, հնարավոր չէ կենտրոնանալ, ինչ-որ վատ բանի զգացողություն կա` ընդհուպ խուճապի հասնող: Ահա նրանք՝ սթրեսի նախանշանները, որոնք մեզ հունից հանում են: Ի՞նչ անել: Ինչպե՞ս կառավարել սթրեսը: Չէ՞ որ դա ոչ միայն կօգնի վերադառնալ նորմալ կյանքի, այլև կազատի հիվանդություններից և նույնիսկ կդանդաղեցնի օրգանիզմի ծերացման գործընթացը:

Սանրվեք

Աշխատանքային օրվա ընթացքում, համակարգչի մոնիտորի առջև ժամանակ անցկացնելով, դիմային մկանունքն այնպես է լարվում, որ գլուխը ծանրանում է և սկսում ցավել: Սթրեսից դուրս գալու եղանակներից մեկն էլ 10-15 րոպեների ընթացքում մազերը սանրելն է: Այս պրոցեդուրան նպաստում է արյան արագ հոսքին և թուլացնում է մկանները:

Պաղպաղակ կերեք

Համեղ կերակուրն արդյունավետ հակասթրեսային դոպինգ է: Լավ տրամադրությունը պահպանել, սթրեսը հանել կօգնի յուղոտ ձուկը, որի մեջ կան օմեգա-3 թթուներ, որոնք շատ օգտակար են նյարդային համակարգի համար: Եթե ձուկ չեք սիրում, պաղպաղակ կերեք կամ բանան: Այս մթերքների ազդեցությունը պակաս օգտակար չէ, քան հակադեպրեսանտներինը:

Մերսում

Էներգիան պահպանելու համար 30 վայրկյանով մերսեք քթի տակ, հոնքամիջում, ստորին շրթունքի տակ և ձեռքի ափի մեջ գտնվող կետերը:

Տրորեք ձեռքի ափերը

Սա նյարդային լարվածությունից ձերբազատվելու և սթրեսից խուսափելու պարզ եղանակներից է: Պետք է ողջ ուժով ձեռքի ափերը քսել իրար, այնքան, քանի դեռ դրանք չեն տաքացել: Օգտակար է նաև ականջներն ինտենսիվ տրորելը: Այդպես դուք կարող եք առույգանալ ու կենտրոնանալ աշխատանքի վրա:

Լվացեք բոլոր վեճերն ու սթրեսները

Էմոցիոնալ նեգատիվը հաղթահարել կօգնի 15 րոպեանոց լոգանքը: Կանգնեք ջրի տաք շիթերի տակ այնպես, որ դրանք մերսեն գլուխն ու ուսերը: Շուտով դուք կզգաք, թե ինչպես է ջուրն իր հետ տանում ամեն անպիտան բան:

Թվով 27 առարկաներ

Արևելյան սովորույթն ասում է, որ, եթե ուզում եք ազատվել թախծից, տանը 27 իր տեղաշարժեք: Համարվում է, որ դրանով էներգիայի համար տարածք է ազատվում, ինչը կարող է անարգել սահել ճիշտ ուղղությամբ: Փորձեք այս մեթոդը, և ինքներդ կհամոզվեք, որ այն ուղեղին օգնում է ցրվել և հանգստանալ:

Աստիճան

Աստիճաններով շուրջ 30 վայրկյան վեր ու վար արեք վազքով: Այս վարժությունն էմոցիոնալ սթրեսի համար պատասխանատու ուղեղի հատվածներին թթվածնի հոսք կապահովի:

Ներկել

Հոգեբանները հայտնաբերել են, որ 2-3 րոպեի ընթացքում նկարների գունազարդումն ուժեղ սթրեսի շրջանում 5 անգամ կմեծացնի աշխատանքը ժամանակին ավարտելու հավանականությունը: Սա նշանակում է, որ այսպիսով դուք ոչ միայն կհաղթահարեք սթրեսը, այլև հավանական է՝ մի գլուխգործոց կստեղծեք:

Գիբիսկուսով (չինական վարդ) թեյ

Ռադիկալների կուտակման դեպքում մարդը սթրեսային իրավիճակներին բնորոշ անհանգստության և խուճապի զգացողություն է ունենում: Գիբիսկուսը թույլ չի տալիս ռադիկալներին խտանալ, ցրում է դրանք և այդպիսով օգնում հանել սթրեսը:

Թափահարիր ձեռքերդ

Շատ մարդկանց մոտ սթրեսն արտահայտվում է նրանով, որ կծկվում և իրենց էլաստիկությունն են կորցնում ուսագոտու, պարանոցի և ողնաշարի գոտկատեղային հատվածի մկանները: Այստեղից էլ առաջանում են և՛ գլխացավերը, և՛ մեջքի ցավերը: Այս պարագայում լավ օգուտ կարող են տալ մերսումն ու լողը: Տանը և աշխատավայրում կարելի է մկանների թուլացմանը միտված պարզ վարժություններ կատարել: Պետք է պտտել ձեռքերը, դրանք տարբեր ուղղություններով ճկել, ինչպես նաև՝ թափահարել ոտքերը:

Տան մաքրման աշխատանքներ

Տունը հավաքել-մաքրելը, իրերն իրենց տեղերում դասավորելը կօգնի կարգի բերել մտքերը և կենտրոնանալ: Բացի դրանից, դարակների, արկղերի և պահարանների դասավորված տեսքը լրացուցիչ հոգեբանական էֆեկտ է տալիս, քանի որ արտաքին կարգուկանոնն ու կազմակերպվածությունը մարդն անգիտակցաբար տեղափոխում է դեպի իր կյանք:

Մեկ րոպե՝ մտածելու համար

Հնարավորություն գտեք տանը միայնակ մնալու, որպեսզի մտքերը կարգի բերեք: Միացրեք սիրելի երաժշտությունը, սառնարանից հանեք ձեր սիրած քաղցրավենիքը ու հարմար տեղավորվեք բազմոցի մեջ: Մտածեք, թե ինչ կուզեիք ամենաշատը, և այդ ցանկությունը գրեք թղթի վրա: Հստակ պլանի տեսքը կօգնի որոշակիացնել հետագա անելիքները:

Արոմաթերապիա

Բույրերը խիստ կապված են էմոցիոնալ հիշողության հետ: Այդ պատճառով էլ շատ օգտակար է ձեռքի տակ ունենալ այն բույրը, որը կապված կլինի, ասենք, շատ մեծ երջանկության պահերի, հիացմունքի, վայելքի հետ: Հաճախ վայելեք այդ բույրը, և դա կօգնի ձեզ երկար պահպանել լավ տրամադրությունը:

Պարել

Անպայման պարեք տանը: Երաժշտության տակ ռիթմիկ շարժումները լավ օգնում են հանել սթրեսը: Բացի դրանից, պարերը որպես ժամանց են ընկալվում, ի տարբերություն ֆիթնես ակումբի մարզումների:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Հոգեբաններն առաջարկում են. Սթրեսից ազատվելու 14 ոչ սովորական հնարքներ
Հետաքրքիր փաստեր։ Իսկ դուք գիտե՞ք որ …