Թախծոտ աչքերով, կանգառում կանգնած՝
Լուսե մի հեքիաթ,
Որ նայում էիր դու հեռու հեռուներ՝
Նայում էիր անթարթ:
Ինձ չէիր էլ տեսնում, չէիր էլ նկատում,
Որ կողքիդ կանգնած խելագար մի մարդ՝
Քեզնով է զմայլվում.
Քեզնով է զմայլվում ու տողեր հյուսում նա լուռ իր մտքում:
Իրակա՞ն էիր դու, թե՞ մտքի պատրանք,
Ֆիզիկակա՞ն էիր թե լույսի խաբկանք:
Տեսնես երբևէ կտեսնե՞մ ես Քեզ կյանքիս երազանք:
© Արամ Հակոբյան (Արխանգելո)
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓