fbpx

Սթիվեն Հոքինգի հրաշալի ուղերձը բոլոր նրանց, ովքեր ծանր ժամանակներ են ապրում

«Իրականում անգամ սև խոռոչից ելք կա, նույնիսկ, հնարավոր է` դեպի տիեզերք: Եթե դուք կարծում եք, թե հայտնվել եք սև անցքում, մի՛ հուսահատվեք, միշտ էլ ելք կա․․․»

Սթիվեն Հոքինգը ոչ միայն մեր ժամանակների մեծագույն ֆիզիկոսներից էր, այլև բազմաթիվ ոգեշնչող խոսքերի հեղինակ, որոնք ուղղված են մեզ բոլորիս։

2016 թվականի հունվարի 7-ին նա Լոնդոնի Թագավորական Քոլեջի լեփլեցուն դահլիճում դիմեց բոլոր մարդկանց, ովքեր տառապում են դեպրեսիայով, հետևյալ խոսքերով․

«Այս դասախոսության իմաստն այն է, որ սև անցքերը այնքան էլ սև չեն, ինչպես մեզ թվում է։ Դրանք հավերժական բանտեր չեն, ինչպես կարծում էին նախկինում»:

«Իրականում անգամ սև խոռոչից ելք կա, նույնիսկ, հնարավոր է` դեպի տիեզերք: Եթե դուք կարծում եք, թե հայտնվել եք սև անցքում, մի՛ հուսահատվեք, միշտ էլ ելք կա»,- ասել է Հոքինգը:

«Մի մոռացեք վերև նայել աստղերին, ոչ թե միայն ձեր ոտքի տակ։ Փորձեք ամեն ինչի մեջ իմաստ գտնել, մտածեք, թե ինչն է ստիպում գոյություն ունենալ այս հրաշալի տիեզերքին։ Հետաքրքրասեր եղեք, որքան էլ որ բարդ թվա կյանքը, միշտ էլ դրանում կգտնվի ինչ որ մի բան, որով դուք ոչ միայն կարող եք զբաղվել, այլև՝ հաջողության հասնել։ Կարևորը երբեք չհանձնվելն է»։

Հաշվի առնելով, թե որքան անհավանական դժվարություններ է հաղթահարել այս խոսքերի հեղինակը և որքան խիզախ ու հրաշալի կյանք է նա ապրել, արժե նրա խոսքերին առնվազն ուշադրություն դարձնել։

21 տարեկանում նրա մոտ ախտորոշեցին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (Լու Գերիգի հիվանդություն), և բժիշկները նրա համար ոչ ավելի, քան երեք տարվա կյանք կանխորոշեցին: Դրանից հետո Հոքինգը ապրեց ևս 55 տարի։

Պրոֆեսոր Հոքինգն ասում էր, որ սովորել է գնահատել այն ամենը, ինչ ունի։

«Չնայած որ բախտս չբերեց և հիվանդացա ինձ դանդաղ կաթվածահար անող հիվանդությամբ, մնացած ամեն ինչում իմ բախտը բերել է»։

«Իմ բախտը շատ է բերել, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու տեսական ֆիզիկայի բնագավառում և սա մարդկային գործունեության այն քիչ բնագավառներից է, որտեղ իմ հաշմանդամությունը չէր խանգարում»։

«Շատ կարևոր է միշտ պահպանել կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը, որքան էլ որ բարդ ու տհաճ չթվա մեզ կյանքը, չէ որ եթե ժամանակին չկարողանանք ծիծաղել մեզ վրա և սեփական կյանքի հանգամանքների վրա, մենք կարող ենք լիովին հուսահատության գիրկն ընկնել»։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Սթիվեն Հոքինգի հրաշալի ուղերձը բոլոր նրանց, ովքեր ծանր ժամանակներ են ապրում
Ճակատագրի սիրելիները․ կենդանակերպի ամենաերջանիկ 4 նշանները