fbpx

Սիրո և զգացմունքների մասին աֆորիզմներ Ստենդալից

Սիրով ներկայացնում ենք սիրո և զգացմունքների մասին աֆորիզմներ Ստենդալից.

Իսկական սերը հաճախ է մտածել տալիս մահվան մասին, այդ միտքը ծնունդ է առնում ինքնակամորեն, առանց սարսափի, և մահը դառնում է համեմատության ամենասովորական առարկան, այն գինը, որը կարելի է վճարել բազում բաների համար։

Որքան ավելի են դուր գալիս ընդհանրապես, այնքան պակաս են դուր գալիս իսկապես։

Սիրո մեջ երջանիկ մարդիկ ուշադիր տեսք ունեն, այն, ինչ ֆրանսիացու համար կնշանակի` խորապես տխուր։

Նուրբ հոգիները սերը քաջալերելու ու մաքրագործելու համար կարիք ունեն անկեղծության։

Ոչինչ այնպես չի սպանում «սեր-հաճույքին», ինչպես իսկական «սեր-զգացմունքը»։

Անառիկությունը ժլատության մի տեսակ է` աշխարհում վատթարագույն տեսակը։

Սիրո առաջին նշանն ի հայտ է գալիս, երբ բոլոր այլ զգացմունքների և մարդկային կարիքների պատճառած հաճույքներն ու ցավերը այլևս չեն հուզում։

Ամեն ինչ կարելի է ձեռք բերել մենության մեջ, բացի բնավորությունից։

Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։

Հրապարակման ներկայացրեց՝ Թեհմինե Ասլիկյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag