fbpx

Ստենդալի 25 խորաթափանց ցիտատները

[infobox title=’Ստենդալ’]Անրի Մարի Բեյլ՝ սա հանրաճանաչ վիպասան Ստենդալի իրական անունն է: Գրողը ուներ մոտ 200 կեղծանուն: Ստենդալը հորինել է «բեյլիզմ» անվանմամբ ինքնազարգացման մեթոդը, որի հիմք էր ընդունվում՝ «Երջանկությունը = սեր + աշխատանք» բանաձևը…[/infobox]

Mediamag-ը սիրով ներկայացնում է Ստենդալի վառ և խորաթափանց ցիտատները, որոնք սովորեցնում են գնահատել կյանքն ու սերը.

1. Ես անընդհատ սարսափում եմ այն մտքից, որ ցանկանալով արտահայտել ճշմարտությունը՝ ես գրի եմ առնում միայն հոգոցները…

2. … սեփական շահի նպատակը՝ նկարչի մոտ սպանում է արվեստի գործը:

3. Յուրաքանչյուր պատերազմ օտարերկրացի նվաճողների դեմ՝ օրինական գործ է և յուրաքանչյուր ազգի պարտականությունը:

4. Ոչինչ չի օգնում զրպարտությանն այնպես, ինչպես փախուստը նրանից:

5. Երբ մենք վստահ ենք որևէ կնոջ սիրո մեջ՝ մեզ հետաքրքրում է նրա գեղեցկության աստիճանը: Երբ մենք կասկածում ենք կնոջ սիրուն՝ ժամանակ չենք ունենում մտածել նրա գեղեցկության մասին:

6. Բոլոր հանճարները, որոնք կին են ծնվել՝ կորած են հասարակության երջանկության համար:

7. Որքան ուժեղ է մարդու բնավորությունը՝ այնքան նա ավելի քիչ է հակված սիրո մեջ անհաստատունության:

8. Գրողը չպետք է մտածի քննադատության մասին այնպես, ինչպես զինվորը հոսպիտալի մասին:

9. Միայն խելքը երկար ժամանակ կարող է սնուցել մեկ ուրիշ խելքի: Միայնակության մեջ ստեղծագործել հնարավոր չէ:

10. Սերը միակ կիրքն է, որը վճարվում է նույն դրամով ինչ ինքն է հատում:

11. Իդեալը՝ դա հզորագույն միջոց է, որը կրկնապատկում է տաղանդի ուժը և սպանում միջակությունը:

12. Մեր կյանքի մեծ մասը սպառվում է սխալների և հիմար արարքների վրա: Զգալի մասը ծախսվում է պարապուրդի մեջ, և գրեթե միշտ, ամբողջ կյանքը կայանում է նրանում, որ ամեն ինչը մենք անում ենք ոչ այնպես՝ ինչպես պետք էր:

13. Սերը՝ հիանալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն, որպեսզի մոտենալ և քաղել այն անդունդի եզրից:

14. Ամեն մարդ իր համար է էգոիզմի մեծ անապատում, որին կոչում են կյանք:

15. Կինը իրեն գեղեցիկ է համարում, երբ հագնված է գեղեցիկ:

16. Առանձնության մեջ կարելի է ձեռք բերել ամեն ինչ, բացի բնավորությունից:

17. Սերը ներում է ամեն ինչ, բացառությամբ ինքնակամ բացակայության:

18. Հայացքները՝ ֆլիրտի ծանր հրետանին են: Հայացքով կարելի է արտահայտել ամեն ինչ, ընդ որում կարելի է նաև ամեն ինչ բացառել: Չէ՞ որ հայացքը չես կարող բռնացնել խոսքի վրա:

19. Սերը ունի միայն մեկ օրենք՝ պետք է սիրելիին դարձնել երջանիկ:

20. Մենք չենք գտնում սփոփանք դարդերից, մենք ընդամենը գտնում ենք ցրվելու միջոց:

21. Կնոջ համար լինել ամբողջովին անկեղծ, նույնն է՝ ինչ մարդկանց մեջ դուրս գալ առանց հագուստի:

22. Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը:

23. Մեծագույն մարդը նման է արծվի՝ որքան բարձր է նա թռչում, այնքան ավելի քիչ է աչքի ընկնում: Իր մեծության համար նա դատապարտված է հոգեկան միայնության:

24. Բոլոր կրոնները հիմնված են շատերի վախերի և մի քանիսի ճարպկության վրա:

25. Արցունքները՝ ժպիտի ամենաբարձր աստիճանն են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ստենդալի 25 խորաթափանց ցիտատները
10 մոտիվացնող մեջբերումներ