fbpx

Ինչպես են ապրում հայտնիները։ Աստղերի ննջարանները

Մարդը հսկայական ժամանակ է անց կացնում քնելով՝ հետևաբար և ննջարանում։ Եվ թեկուզ աստղերը մեծամասամբ ժամանակ չունեն 10 ժամանոց կանոնավոր քնի, սակայն նրանք նույնպես մարդ են և նույնպես ցանկանում են ունենալ հարմարավետ, լուսավոր, երբեմն խիստ, իսկ երբեմն էլ ճոխ ննջարաններ։

Եվ այսպես Ձեզ ենք ներկայացնում մի քանի հանրահայտ աստղերի ննջարանները։

Քերի Ռասսել

15_6

Աղմուկ հանած «Ամերիկացիներ» (և այլ նախագծերի) աստղը գերադասում է առաջին հերթին դասականն ու հարմարավետը։

Ջենիֆեր Էնիսթոն

20_3

Ջենիֆերը արդեն հասցրել է վաճառել Նյու Յորքյան իր այս ճոխ ապարտամենտները, բայց հույս ունենք, որ նա պահպանել է այս ճոխ ջահն ու նարնջագույն ծածկոցը։

Մեգ Ռայան

15_4

Պարզությունն ու ֆունկցիոնալությունը միասին տալիս են լակոնիկ դիզայն և աչքի համար դուրեկան երանգներ։

Ռոբերտ Պատինսոն

15_5

 Էքս վամպիրը երևում է, որ ամենևին չի ձգտում ճոխության։ Նրա փայտյա ննջարանը՝ բնական նյութերից, առավելագույն քիչ դետալներով և ռետրո ճաշակով՝ հենց այն է ինչ պետք է լուրջ տղամարդուն։

Ջեյմս Մարսդեն

14_7

Դերասան, երգիչ և Versace-ի նախկին մոդել Ջեյմսը գիտի ինչ բան է գեղեցիկը։

Սոֆիա Կապպոլա

13_8

Ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի և ոսկյա առյուծի մրցանակակիր  Սոֆիան իր ննջարանում շեշտը դրել է ոչ թե ճոխության, այլ՝ հարմարավետություն, պարզություն և շատ լույսի վրա։

Ժիզել Բունդհեն

13_9

Բրազիլիացի մոդելը իրականություն է դարձրել Երկիր մոլորակի շատ մարդկանց երազանքը՝ իր ննջարանում կազմակերպելով ապակյա պատ, որը նայում է ուղիղ Նյու Յորքի սրտին։

Քորտնի Քարդաշյան

15_10

Մահճակալի գլխին փաքցված նեոնային «Սիրիր ինձ» գրությունը… ամենևին զարմանալի չէ, որ սա Քարդաշյաններից մեկի ննջասենյակն է։ Լիովին նրանց ոճն է։

Սարա Ջեսիկա Փարկեր

11_12

Սարայի օդային և ձյունաճերմակ ննջարանը իսկական հարմարավետության և հանգստության մարմնավորումն է։

Էնն Հեթեուեյ

panorama

Էննի լուսավոր, վառ, ժամանակակից, սև սպիտակ ննջարանը թեկուզ ստեղծված է մինիմալիզմի սկզբունքներով, բայց միևնույնն է հարմարավետ և տնային է երևում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես են ապրում հայտնիները։ Աստղերի ննջարանները
10 ֆոտոռեալիստական նկարներ, նկարված սովորական գնդիկավոր գրիչով