fbpx

Այսպես կարող էր կատակել միայն Ստալինը. դաժան հումոր, որից ծիծաղդ ամենևին չի գալիս

Պատմաբանները հաճախ են բանավիճում այն թեմայի շուրջ՝ ունե՞ր արդյոք Ստալինը հումորի զգացում, թե՝ ոչ, քանի որ նա բավականին յուրահատուկ ձևով էր կատակում։ Պարզ է, որ երբ Ստալինն առաջնորդ ու «ազգերի հայր» դարձավ, նրա նույնիսկ ամենատափակ հումորները վախից համընդհանուր ծիծաղով ու ոգևորությամբ էին ընդունվում։ Ինչևէ, իրականում Ստալինը բավականին սրամիտ մտքեր էր արտահայտում, որոնցից, սակայն, քեզ մի տեսակ անհարմար ես զգում։ Որոշ հումորային արտահայտություններ նույնիսկ իրենց ազդեցությունն են ունեցել երկրի պատմության վրա` գրում է blog.1in.am-ը։

 

Ահա մի քանի իրական պատմություններ, որոնք բնութագրում են Ստալինին որպես դաժան զվարճասերի։

  «Պոբեդա» մեքենան ի սկզբանե նախատեսվում էր «Ռոդինա» (թգ. հայրենիք) անվանել։ Այս մասին իմանալուց հետո Ստալինը սարկազմով հարցրեց. «Իսկ որքա՞ն կարժենա Ռոդինան»։ Տարբերակը միանգամից մերժվեց։

 Երբ որոշում էին, թե ինչ պետք է անել գերմանական ռազմական նավատորմի հետ, Ստալինն առաջարկեց բաժանել այն, իսկ Չերչիլը պատասխան առաջարկ ներկայացրեց. «Խորտակե՛լ»։ Իոսիֆ Վիսարիոնովիչը պատասխանեց. «Դե հենց Դուք էլ Ձեր մասը կխորտակեք»։

 Ստալինն օդերևութաբաններին հարցրեց, թե որքան է նրանց կանխատեսման հավաստիությունը տոկոսային հարաբերությամբ։ Իմանալով, որ այն 40% է, նա միանգամից խորհուրդ տվեց.

Իսկ դուք հակառակն ասեք, և այդ դեպքում այն 60% կլինի։

 Պատերազմից հետո Ստալինն իմացավ, որ պրոֆեսոր Կ.-ն Մոսկվայի մոտակայքում թանկարժեք առանձնատուն է կառուցել։ Նա իր մոտ կանչեց նրան ու ասաց.

Շատ շնորհակալություն այն մանկատան կողմից, որին նվիրաբերել եք այդ ամառանոցը։

 Պատերազմի տարիներին Ստալինը Բայբակովին հանձնարարեց նավթային նոր հանքավայրեր հայտնաբերել։ Երբ վերջինս հակադարձեց նրան՝ ասելով, որ դա անհնարին է, Ստալինը պատասխանեց.

Կլինի նավթը՝ կլինի Բայբակովը, չի լինի նավթը՝ չի լինի Բայբակովը։

Այն, ինչ հրամայված է, այն էլ արված է։

⑥ Մի անգամ Ստալինին հաղորդեցին, որ մարշալ Ռոկոսովսկին սիրուհի ունի, և որ նա հայտնի դերասանուհի Վալենտինա Սերովան է։ Երբ հարցրեցին, թե ինչ պետք է անեն նրանց հետ, Ստալինը, ծխամորճը բերանից հանելով, փոքր-ինչ մտածեց ու պատասխանեց.

Ինչ պետք է անենք, ինչ պետք է անենք…. պետք է նախանձենք։

Հոդվածի շարունակությունը կարդացեք՝ այստեղ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այսպես կարող էր կատակել միայն Ստալինը. դաժան հումոր, որից ծիծաղդ ամենևին չի գալիս
Ռաբինդրանաթ Տագոր – Սիրո և կյանքի պոեմներ (պատառիկ)