Ներկայացնում ենք աֆորիզմներ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինից․
• Կա մարդ, կա խնդիր, չկա մարդ՝ չկա խնդիր։
• Կյանքն ավելի լավն է դարձել, ապրելը՝ ավելի ուրախ։
• Առողջ կասկածամտությունը՝ համատեղ աշխատանքի հիանալի հիմք է։
• Ամեն բան որոշում են կադրերը։
• Յուրաքանչյուր թերացում կամ սխալմունք ունի անուն ազգանուն։
• Երբ ես մահանամ, գերեզմանիս մեծ քանակությամբ աղբ կլցնեն, սակայն ժամանակի քամին կմաքրի ամեն ինչ։
• Վրեժը դա մի ճաշատեսակ է, որը համեղ է հատկապես սառը վիճակում։
• Գուցե և այդպես էլ պետք է, որ հին ընկերները այդպես արագ ու դյուրությամբ գերեզման իջնեն։
• Իմ կյանքը դաժան է, ինչպես գազանը։
• Պետք է շատ խիզախ մարդ լինել՝ Կարմիր բանակում վախկոտ լինելու համար։
• Կապ չունի, թե ինչպես են քվեարկել, կարևոր է, թե ինչպես են հաշվել։
• Մեկ մահը ողբերգություն է, միլիոնավոր մահերը՝ վիճակագրություն։
• Միայն վախով չես կարող իշխանություն պահել։ Քիչ կարևոր չեն նաև սուտն ու կեղծիքը։
• Պետության վախճանը գալիս է ոչ թե թուլանալուց, այլ առավելագույնս հզորանալուց։
• Հաղթողներից կարելի է և պետք է դատել։
• Ավազակի որդին միայն ավազակ կարող է դառնալ։
• Մենք չունենք գերիներ, մենք ունենք միայն դավաճաններ։
• Չեկիստը միայն երկու ճանապարհ ունի՝ առաջադրվել կամ գնալ բանտ։
• Պետք է աշխատել և ոչ թե ցույցեր անել։
• Մենք՝ բոլշևիկներս, հրաշքներին չենք հավատում։
• Շատախոսները օպերատիվ աշխատանքի ոլորտում տեղ չպետք է ունենան։
• Այն ինչ դուր է գալիս մեր թշնամիներին, մեզ համար վնասակար պետք է համարվի։
• Գաղութները կայսերապաշտության աքիլեսյան գարշապարն են։
• Սադրանքը՝ փորձված միջոց է վերահսկելու համար։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։