Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 1 րոպեԴիտումներ1.8k.Հր․ ամսաթիվ
Ամեն օր, աշխարհում տեղի են ունենում հազարավոր իրադարձություններ, սպորտում միլիոնավոր պահեր են լուսանկարվում, որտեղ մարզիկները վայելում են հաղթանակի բերկրանքը, կամ պարտության դառնությունը: Այսօր MediaMag-ը ձեզ կներկայացնի սպորտային աշխարհի պատմության անմոռանալի պահերի լուսանկարների տասնյակը:
Ծանր քաշային կարգում Մուհամեդ Ալին մրցում էր Սոնի Լիստոնի դեմ: 1965թ., մայիսի 25. Ալին առաջին ռաունդի 2-րդ րոպեի 12-րդ վայրկյանում նոկաուտի ենթարկեց հակառակորդին:
Արգենտինա-Անգլիա խաղի 51-րդ րոպեին Դիեգո Մարադոնան ձեռքի հարվածով գրավում է դարպասը, որը պատմության մեջ մնաց «Աստծո ձեռք» անվանումով:
Երկու լեգենդար ավագներ Պելեն և Բոբբի Մուրը փոխանակվում են համազգեստներով: Ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ 1970 թվական:
200 մետր վազքի մեդալակիրներ՝ ամերիկացի Թոմմի Սմիթը և Ջոն Կարլոսը բարձրացրել են բռունցքները վեր՝ Ռասիզմի դեմ պայքարի համար. Մեքսիկայի Օլիմպիական խաղեր՝ 1968 թվական:
Սումոիստներ Տասայուտական և Տոյոխիբիկին չեն ցանկանում բաց թողնել միմյանց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող ամառային մեծ խաղերի ժամանակ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓
Կիսվել Facebook-ում
MediaMag
Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են: