Ե՛վ առյուծներին, և՛ վագրերին իրոք կարելի է անվանել կենդանական աշխարհի հիասքանչ ներկայացուցիչներ: Երբ մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհով լուր տարածվեց, որ առյուծից և վագրից ձագեր են ծնվել՝ բոլորը զարմացած և հիացած էին: Ո՞վ կմտածեր, որ այս երկու տարբեր կենդանիներ կարող են ընդհանուր սերունդ տալ:
Իսկ վերջերս համացանցում լուր տարածվեց, որ ձագուկներ են ծնվել սպիտակ առյուծի և սպիտակ վագրի մոտ: Եվ ձագուկները ուղղակի հրաշք են:
Ձագուկները աներևակայելի գեղեցիկ մորթի ունեն՝ սպիտակի վրա, ինչպես ծնողների մոտ, հստակ երևում են վագրաբծերը:
Այս հրաշալի ձագուկներին հնարավոր չէ չսիրահարվել, իսկ նրանց անուններն են՝ Օդլին, Սամսոն, Յետի և Ապոլլո:
Ցավոք լիգրերը (առյուծի և վագրի խառնուրդ) ի ծնե անպտուղ են, այդ պատճառով քիչ հավանական է, որ այս հրաշք ձագուկները իրենց անհավանական գեղեցկությունը կարող են փոխանցել սերունդներին:
Համենային դեպս, այս հիրասքանչ կենդանիների հրաշք սերունդը առանց չափազանցության կարելի է անվանել բնության հրաշք: