Ամբողջ աշխարհը այս օրերին քննարկում է ԱՄՆ սենատ քննարկման մտած SOPA (Stop Online Piracy Act) օրինագիծը, որը իբր պետք է պայքարի ինտերնետ պիռատության (ծովահենության դեմ): Այսինքն պետք է արգելափակվեն բոլոր այն ռեսուրսները որոնք կպարունակեն անօրինական բովանդակությամբ նյութեր, նյութեր որոնք խախտում են հեղինակային իրավունքները և այլն: Մի փոքր խորհելուց հետո պարզ է դառնում, որ այդ կատեգորիայի տակ կարող են ընկնել այնպիսի ինտերնետ հսկաներ, ինչպիսիք են՝ Google, Wikipedia, Youtube և այլն, նաև ինտերնետ հոսթինգ տրամադրող ընկերությունների մեծ մասը, եթե ոչ ամբողջը: Այլ կերպ ասած կփակվի ամբողջ ինտերնետը:
Դե հիմա ես չէ՝ դուք ասեք, հնարավո՞ր է արդյոք այդպիսի բան: Հնարավո՞ր է արդյոք, որ ինչ որ մեկը մի օր որոշի փակել իր տուն գումար բերող ամենամեծ աղբյուրներից մեկը: Բնականաբար կարծում եմ, որ ոչ: Հետևաբար SOPA-ի իբր թե քննարկումը իրականում լրիվ այլ նպատակ է հետապնդում: Ես չգիտեմ, միգուցե դա PR-ի մի տեսակ է, միգուցե մեկ այլ բան՝ չգիտեմ: Բայց մի բան ինձ համար հստակ է. համենաին դեպս մոտակա տարիներին աշխարհում չի գտնվի որևէ մեկը որ ինտերնետ ռեսուրսների կամ ընդհանրապես ինտերնետի վրա ձեռք կբարձրացնի:
Դա աբսուրդ է…
Հ.Գ. Վերջը չդիմացա ու ես էլ անդրադարձա սրան: