fbpx

Սոնդիի թեստը. ընտրիր այն մարդու լուսանկարն, ով ամենաշատն է տհաճություն, զզվանք կամ վախ առաջացնում քո մեջ

Այս թեստը 20-րդ դարում ստեղծել է հունգարացի հոգեբույժ Լեոպոլդ Սոնդին: Սոնդին կարծում էր, որ դիմագծերը, որոնք մեզ վանում կամ հրապուրում են, հենց մեր վարքն են բնութագրում: Նայիր այս 8 լուսանկարին, ընտրիր այն դեմքը, որը դու երբեք չէիր ցանկանա հանդիպել ուշ ժամին մութ փողոցով քայլելիս: Այլ կերպ ասած՝ ընտրիր այն դեմքը, որն ամենաշատն է քեզ վանում, վախեցնում կամ զզվանք առաջացնում քո մեջ: Այնուհետև կարդա հենց այն մեկնաբանությունը, որի համարի տակ լուսանկարն է:

1․ Քեզ տհաճ է սադիստի նկարը։ Առավել հավանական է, որ փոքր տարիքում դու ցուցաբերել ես հրամայողի վարքագիծ, իշխելու ձգտում: Ենթագիտակցորեն հիմա դու ամեն կերպ փորձում ես վանել քո ուղեղից ուրիշներին նվաստացնելու և ստորացնելու մեկ-մեկ ծնվող ցանկությունները: Ընդհանուր առմամբ՝ ուրիշին օգնելու պատրաստ մարդ ես: Սակայն քեզ իշխելը դժվար է: Դու երբեք չես անի մի բան, ինչը չես կամենում անել, և չանելու համար էլ դու արհեստականորեն կստեղծես խոչընդոտներ, որոնք անհնարին կդարձնեն, օրինակ, օֆիսում տնօրենի պահանջած առաջադրանքը: Քեզ նեղացնողների նկատմամբ դու կատարյալ անտարբերություն ես ցուցաբերում և արհամարհում ես:

2. Քեզ տհաճ է Էպիլեպտիկը, ով իմպուլսիվ, դյուռագրգիռ, հաճախակի արտահայտվող ցասում և ագրեսիա կրող մարդ է: Իսկ դու բարի ու խաղաղասեր ես և պատասխանատու: Սիրո հարցում ստաբիլ անձնավորություն ես, հեշտ ես կարողանում շփում ստեղծել մարդկանց հետ:

3. Քեզ վանում է կատատոնիկը: Հոգեբանական այս շեղման հիմնական հատկանիշը գերակտիվ ու հիվանդագին երևակայությունն է: Եթե դու ընտրել ես հենց այս հիվանդությունը կրող մարդու նկարը, ուրեմն՝ դու ևս ունես հիպերակտիվ երևակայություն, որը շատ հաճախ քեզ իրականությունից հեռու է տանում ոչ դրական իմաստով: Պահպանողական ես, կասկածամիտ ես ցանկացած նորարարության ու փոփոխության նկատմամբ, ամեն նորի հետ դժվար հարմարվող: Նեղացկոտ ես, ինքնամփոփ ու զուսպ: Ապրում ես քո անձնական «վարքի կանոնագրքի» խիստ օրենքներով:

4.Դու ընտրել ես շիզոֆրենիկին՝ հոռետես, էմոցիոնալ, մտքերը աղավաղված: Եթե այս մարդու լուսանկարը դիտելիս փշքաղվում ես, ուրեմն՝ վաղ տարիքում դու շրջապատի երևույթների նկատմամբ անտարբեր երեխա ես եղել: Շփվող ես, սիրում ես լինել մարդկանց շրջապատում, սակայն իրականում դա դեռ չի նշանակում, որ բաց մարդ ես: Շատ հաճախ դու ինքնամփոփ ես, ու մարդկանց հետ քո մտերմությունը լոկ մակերեսային բնույթ ունի, որովհետև իրականում հոգու խորքում դու լավ գիտես, որ այդ շփումներն ու հարաբերությունները քեզ պետք չեն:

5. Քեզ վանում է հիստերիկը՝ մակերեսայնություն, անկայուն զգայական դաշտ, ինքնասիրահարվածություն: Հոգու խորքում դու ուղղակի տենչում ես գրավել մարդկանց ուշադրությունն ու ինքնահաստատվել: Խորը հոգևոր ներաշխարհով և համեստ մարդու տպավորուն ես թողնում, սակայն իրականում այդ համեստ մարդու կերպարի տակ թաքնված է մարդկանց հրապուրելու և իրեն սիրահարեցնելու բուռն ցանկությամբ մեկը: Քո արտաքինի վրա դու շատ մեծ ուշադրություն ես դրաձնում, միշտ ձգտում տարբերվող տեսք ունենալ, սիրում ես կրել նորաձև աքսեսուարներ: Այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես, սովորաբար զբաղվում են ոչ ստանդարտ աշխատանքով ու յուրատիպ նախասիրություններ են ունենում:

6.Դու ընտրել ես դեպրեսիվ մարդուն: Ցածր ինքնագնահատական, անլիարժեքության բարդույթ. ահա դեպրեսիայի հիմնական ախտանշանները: Չնայած այս ամենը կատարվում է քեզ հետ՝ շրջապատում քեզ հանգիստ ու հավասարակշռված մարդ են համարում: Դու անհոգ, ինքնավստահ, լավատես ու ակտիվ մարդու տպավորություն ես թողնում, ով երբեմն ստիպված է լինում «տխուր ծաղրածուի» դեր խաղալ: Իսկ այն, որ դու քո պրոբլեմների մեջ չես կարողանում լուծումներ գտնել, քեզ ստիպում է ստանձնել «հոգեբանի» դերն ու փորձել լուծել շրջապատի մարդկանց խնդիրները:

7. Դու ընտրել ես մոլագարին: Գերբարձր ինքնագնահատական, գերակտիվություն, զգացմունքների ու գումարների հարցում գերշռայլ. այս ամենը քեզ հետ կապ չունի, դու այս ամենի հակապատկերն ես: Դու չես սիրում աղմուկն ու ժխորը: Ողջախոհության ու համբերատարության օրինակ ես: Կարողանում ես շատ լավ վերահսկել սեփական վարքդ:

8. Դու ընտրել ես անձի նույնականության դիսսոցիատիվ խանգարումով մարդուն: Հոգեբանական խանգարում, երբ մարդու ներսում միմյանցից արմատապես տարբերվող երկու անհատների պայքար է: Եթե այս լուսանկարը քեզ մոտ տհաճություն է առաջացնում, հավանաբար դու վաղ տարիքում ինքնորոշվելու հետ խնդիրներ ունեիր: Իրական կյանքում դու հստակ տարանջատում ես սեռային տարբերությունը՝ կինը պետք է լինի կանացի, տղամարդը՝ առնական: Այս տեսակի տղամարդիկ սովորաբար ձգտում են միշտ մաչո երևալ, իսկ կանայք ձգտում են լինել կանացիության ու գեղեցկության տիպար, ինչպես նաև սիրախաղի մեծ վարպետներ են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սոնդիի թեստը. ընտրիր այն մարդու լուսանկարն, ով ամենաշատն է տհաճություն, զզվանք կամ վախ առաջացնում քո մեջ
Ռեմարկի լավագույն մտքերը. կյանքի մասին