fbpx

Սոցիալական ցանցերը հարաբերությունների լուռ սպանող համարելու 5 ծանրակշիռ պատճառ

Սոցիալական ցանցերը ստեղծվել են, որպեսզի օգնեն մարդկանց կազմակերպել իրենց սոցիալական կապերը և անձնական հարաբերությունները։ Այդ դեպքում ինչո՞ւ են դրանք ավելի ու ավելի հաճախ բերում հարաբերությունների կրախի։ Մենք կանվանենք 5 պատճառ, ըստ որոնց սոցիալական ցանցերը կարելի է համարել հարաբերություններ սպանող։

Մենք սոցիալական ցանցերից բացակայությունը հավասարեցնում ենք իրական կյանքից բացակայության հետ

Մենք պատրաստ ենք ընդունել, որ զուգընկերն իրավունք ունի իր սոցիալական ցանցում չգրել մեր մասին։ Սակայն դա մեզ չի խանգարում բարկանալ և անտեսված զգալ։

Մենք նախանձում ենք ընկերների մեջի իդեալական զույգերին

Բոլորին ծանոթ են զույգեր, ովքեր իրենց ընտրյալին երկար սիրային ստատուսներ են գրում։ Եվ թեկուզ իրական կյանքում նրանք անընդհատ վիճում են՝ սոցիալական ցանցերում նրանց մոտ ամեն ինչ իդեալական է։

Մենք մեր անձնական էջերը վեր ենք ածում իդեալական հարաբերությունների թանգարանի

Մինչ այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերի հաճախակի օգտագործումը փոխկապակցված է իրական կյանքից անբավարարության հետ։

Մենք ընտրում ենք զուգընկերոջ, ով լայքի է արժանի

Անհավանական է, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ձգտում են զուգընկերոջը որոնել նրանց մեջ, ում լուսանկարները կարելի է հանգիստ հրապարակել սոցիալական ցանցերում։

Եվ վերջապես՝ մենք ուղղակի վիճում ենք ուշադրության պակասից

Համաձայն հարցումների՝ հարցվողների 42%-ը հաճախ շեղվում է իր հեռախոսով, 18%-ը վիճում են համացանցում անցկացրած ժամանակի քանակի պատճառով, իսկ 8%-ը կոնֆլիկտ ունեն այն պատճառով, թե ինչ է անում զուգընկերը ինտերնետում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սոցիալական ցանցերը հարաբերությունների լուռ սպանող համարելու 5 ծանրակշիռ պատճառ
ՄԱՐՏ ամսվա Աստղացույցը՝ բոլոր նշանների համար (տեսանյութ)