fbpx

Այս խորհուրդները կօգնեն ձեզ սկսել կյանքը մաքուր էջից

Այս խորհուրդները կօգնեն ձեզ վերանայել և սկսել կյանքը մաքուր էջից…

Շատ մարդիկ ապրում են ինչ-որ չտեսնված խառնաշփոթի մեջ: Փորձում են ընդիմանալ իրավիճակին, սակայն ձեռքերը վայր իջեցնելով՝ դոփում են տեղում: Ոչինչ այլևս չի ոգեշնչում, չկա ցանկություն առաջ շարժվելու: Աշխարհը քաոսային պտտվում է ձեր շուրջը: Միանգամից նշենք, որ այդպիսի իրավիճակներ տեղի են ունենում յուրաքանչյուր մարդու կյանքում: Եթե ձեզ ինչ-որ մեկը փորձում է հակառակում համոզել, ապա ուղղակի ընդունեք դա և մի վիճեք: Մարդը, նույնիսկ մտովի, չի ցանկանում վերադառնալ այն զոմբիացված վիճակին և այդ պատճառում արգելափակում է յուրաքանչյուր անցյալին վերաբերող ինֆորմացիա: Եվ ճիշտ էլ անում է:

Ի՞նչ է մարդուն տալիս փակուղու առաջ կանգնած լինելը

Շատ բան: Ճանապարհի վերջը՝ դա նոր ճանապարհի սկիզբն է: Տարօրինա՞կ է հնչում: Դուք կորցնելու ոչինչ չունեք, հիասթափված եք ամեն ինչում, անցյալին ամենայն հավանականությամբ երբեք չեք վերադառնա: Այժմ ընդամենը մեկ ելք է մնացել՝ սկսել շարժվել նոր ուղղությամբ: Ձեր առջև ոչ մեկ պատ չի շարում: Դուք կարող եք թակել յուրաքանչյուր դուռ, յուրացնել նոր մասնագիտություն, ձեռք բերել նոր ծանոթներ և ընկերներ: Ճանապարհի վերջը՝ մեկնարկային կետ է դեպի ամբողջական թարմացում:

Ի՞նչ պետք է սովորել անել

Նախ սովորեք սիրել ինքներդ ձեզ: Եթե չի ստացվում սիրել ձեր մարմինը, ապա փոխեք այն և փորձեք նորովի սիրել ինքներդ ձեզ: Եթե ձեզ դուր չեն գալիս ձեր մտքերը, ավելի շատ կարդացեք, գրանցվեք կուրսերի, թրեյնինգների, վարձեք կրկնուսույցների: Հետո սիրեք լայն աշխարհայացքով, թարմ մտքերով և գիտելիքներով ձեր նոր եսին:

Ի՞նչ պետք չէ զգալ

Ընդունեք ձեր թերությունները և մի ունեցեք մեղքի զգացում այն բանի համար, որ տվյալ պահին դուք չեք կարողանում ինչ-որ բանի հասնել: Մի մեղադրեք ձեզ: Պարտությունը կամ անհաջողությունը՝ դա ինքնավերլուծության այլ ոչ թե ինքնախարազանման պատրվակ է: Վատ չէր լինի գտնել մի ուսուցիչ, ով ժամանակ առ ժամանակ ձեզ «ուշքի կբերեր» և կթեժացներ ձեր կյանքի կրակը: Սկզբի համար կարող եք նմանակել ձեր ուսուցչին, որպեսզի ցրվեք կյանքի սև շերտերից: Վաղ թե ուշ ձեզ կհոգնեցնի մեկուսացումը: Այժմ ժամանակն է գործելու:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Այս խորհուրդները կօգնեն ձեզ սկսել կյանքը մաքուր էջից
Վիզուալ հաճույքի 4 րոպե (տեսանյութ)