Սիրահարվածության զգացումը ղեկավարվում է հիմնականում երեք նեյրոտրանսմիտերների (նեյրոհաղորդիչ) կողմից՝ ադրենալին, դոֆամին, սերոտոնին: Դրանք արտադրվում են մեր օրգանիզմում և զգալի կերպով կառավարում մեր գործողությունները:
Աճում է ադրենալինի մակարդակը՝ արագանում է զարկերակը, չորանում է բերանը, քրտնարտադրություն․․․: եվ դա տեղի է ունենում ամեն անգամ, երբ ցանկության օբյեկտը մոտ է գտնվում:
Սիրահարված մարդու մոտ նկատվում է դոֆամինի բարձր մակարդակ: Դրա շնորհիվ մարդը իրեն ավելի երջանիկ և «թևավորված» է զգում: Դոֆամինի ազդեցությունը նման է կոկաինի ազդեցությանը և կապված է հաճույքի հետ:
Սերոտոնինի բարձր մակարդակը բռնկում է կիրքը և սադրում կպչուն վարքի, հենց այս պատճառով սիրահարվածները չեն կարողանում մտածել այլ բանի մասին, բացի իրենց ցանկությունների օբյեկտից:
Բիոքիմիական տեսանկյունից այս վիճակը նման է մարդու այն վիճակին, որոնք ենթարկվել են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման:
Սիրահարված զույգերի մոտ, ինչպես արդեն նշվեց, շատ բարձր է նաև ադրենալինի մակարդակը: Ադրենալինը հորմոն է, որը պատասխանատու է գոյատևման համար և թույլ է տալիս համարժեք արձագանքել սթրեսային իրավիճակներին կամ արտաքին գրգռիչներին: Նաև կարգավորում է զարկերակային ճնշումը և շնչառության հաճախականությունը:
Եվս երկու հորմոն՝ օքսիտոցին և վազոպրոսին՝ պատասխանատու են զույգերի միմյանց հետ կապվածության համար: Դրանք խթանում են սեքսուալ հարաբերություններն ու օրգազմը:
Ինտիմ զգացմունքների ի հայտ գալու, էմոցիոնալ ամբողջականության, անվտանգության, հարմարավետության համար սիրահարները պետք է շնորհակալ լինեն հենց օքսիտոցինին:
Այն խթանող ազդեցություն է թողնում արգանդի հարթ մկանախմբի վրա, մեծացնելով դրա կծկման ակտիվությունը, նաև ազդեցություն է ունենում լակտացիայի վրա: Օքսիտոցինը մասնակցում է անմիջապես ծնունդից հետո մոր երեխայի հանդեպ կապվածության ձևավորման գործընթացին:
Վազոպրոսինը իր ազդեցությամբ շատ նման է օքսիտոցինին: Այն նույնպես պատասխանատու է հոգևոր կապվածության և օրգանիզմում ջրի պահպանման համար: Այս հորմոնը կարգավորում է մեզի դուրս բերումը երիկամներից: Դրա պակասը սպառնում է ոչշաքարային դիաբետի առաջացմամբ:
Իսկ դուք համաձա՞յն եք, որ սերը մաքուր «Քիմիա է»:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: