fbpx

Սիրո մասին 14 հոգեբանական փաստ, որոնք գիտականորեն ապացուցված են և աշխատում են

Ստուգված է՝ աշխատում է․․․

1. Հումորի լավ զգացում ունեցողները սովորաբար ամենախելացի, դաստիարակված և ազնիվ մարդիկ են: Սա է իրական պատճառը, թե ինչու են և՛ տղամարդիկ, և՛ կանայք կապվում մարդկանց, որոնք կարող են իրենց ծիծաղեցնել, չնայած դժվարություններին:

2. Ծիծաղը երջանկության բնական էլիքսիրն է: Այն ուղեղում երջանկության հորմոնների հոսք է առաջացնում, օգնում է վերացնել սթրեսը, մկաննների լարվածությունը, նվազեցնել տագնապը և վախը: Զույգերը, որոնք միասին են ծիծաղում, սովորաբար ավելի առողջ հարաբերություններ ունեն և անգամ ավելի լավ ընդհանուր առողջություն՝ օկսիտոցինի բարձր մակարդակի շնորհիվ:

3. Մարդիկ, որոնք սպորտով չեն զբաղվում և իրենց արտաքինին չեն հետևում, գրեթե միշտ վանում են մարդկանց և գրավիչ չեն (խոսքը ոչ թե գեղեցիկ տղամարդկանց ևգեղեցկուհիների մասին է, այլ այն մասին, որ մարդիկ ընդհարապես իրենց պետք է հետևեն):

4. Գրկախառնությունը լավագույն բնական հակադեպրեսանտներից մեկն է: Երբ երկու մարդ գրկախառնվում են, ուղեղում օկսիտոցին է արտադրվում, որն օգնում է թեթևացնել միգրենը և առնվազն 4 ժամ հանգստացնում է:

5. Բաժանվելու ամենամեծ հավանականությունն առկա է հարաբերությունների առաջին 3-5 ամիսներին:

6. Կանանց ավելի շատ են գրավում առավել ցածր ձայնով տղամարդիկ:

7. Ապացուցված է, որ թեկուզ կարճ ժամակահատվածով միմյանց հետ մենակ մնալու համար ժամանակ հատկացնելը ավելի խորը կապ է ստեղծում: Ոչ մի հեռախոս, ոչ մի գաջեթ, հատկապես, երբ քնել եք պատրաստվում: Այս ժամանակն օգտագործեք միայն ձեր երկուսի համար: Նույնիսկ եթե դա 20 րոպե է, նույնսկ եթե դուք պարզապես լռության մեջ նստեք:

8. Չափազանց կարևոր է ընկերներ ունենալը: Ընկերներ ունեցող մարդիկ ավելի գրավիչ և ցանկալի են համարվում:

9. Հարաբերություններում ամենատագնապահարույց ազդանշաններից մեկը որոշակի ժամանակի ընթացքում 2 մարդկանց միմյանց կողքին ուղղակի լուռ նստելու անկարողությունն է: Ձեզ համար լռելը պետք է հարմարավետ լինի:

10․ Սեքսը մեծ փորձ է պահանջում: Տարիների ընթացքում այն դառնում է ավելի լավը, բայց դրա համար պետք է աշխատել: Կարևոր է զբաղվել դրանով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այդքան էլ չես ուզում՝ դա ստեղծում է ավելի խորը կապ զուգընկերոջ հետ և օգնում է ուսումնասիրել միմյանց հարմարավետության սահմաններից դուրս:

11. Մարդուն անունով դիմելը, երբ նրան հաճոյախոսություն եք անում, 70 տոկոսով ավելի հաջող և արդյունավետ է: Մարդիկ երբ իրենց անունն են լսում, ավելի լավ են զգում, որ իրենց նկատում են:

12. Սարկազմը կարող է ստեղծել, բայց նաև կարող է քանդել հարաբերությունները:

13. Ձեր կյանքի լավագույն հարաբերությունները կլինեն այն մարդկանց հետ, որոնք ընդունում են փոփոխությունները, անհաջողություններն ու առաջընթացները՝ չփորձելով ամեն ինչ կառավարել:

14. Մարմնի լեզուն չի խաբում: Օրինակ, թե ինչպես են դրված ոտքերը և որ կողմ են նայում՝ դա լավ նշան է այն բանի, թե ով ում համար է հետաքրքիր, հատկապես մարդկանց մեծ խմբերում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Սիրո մասին 14 հոգեբանական փաստ, որոնք գիտականորեն ապացուցված են և աշխատում են
Էռնեստ Հեմինգուեյի իմաստուն մտքերից: Մարդու մասին