fbpx

«Սիրիուս» նոր վավերագրական ֆիլմը կցուցադրի այլմոլորակայինի մարմինը

այլմոլորակային«Սիրիուս» (Sirius) նոր պրովոկացիոն վավերագրական ֆիլմը խոսք է տալիս ցուցադրել ՉԹՕ-ի գոյության ապացույցներ և այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներին, ներառյալ շատ փոքրիկ այլմոլորակայինի դին, որը հայտնաբերել են Չիլիի Ատակամա անապատում 2 տարի առաջ:

Ֆիլմը նկարահանել է ՉԹՕ-ների հետազոտող, նախկին շտապօգնության բժիշկ ամերիկացի Սթիվեն Գրիրը (Steven Greer), ով գտնում է, որ ամերիկյան կառավարությունը թաքցնում է այլմոլորակայինների մասին իրականությունը:

Ենթադրյալ այլմոլորակայինը

Իր վավերագրական ֆիլմում Սթիվը ներկայացնում է ենթադրյալ այլմոլորակայինի ԴՆԹ անալիզը: Նաև ներկայացնում է ընդամենը 15 սմ հասակ ունեցող արարածի ռենտգենյան հետազոտությունը, որը ցույց է տալիս եկվորի ներքին կառուցվածքը:

518ed2ad804ce491d7d989e349a6d5d6

Գիտնականը պնդում է, որ այլմոլորակայինները օգտագործում են ալտերնատիվ էներգիայի տոխնոլոգիաներ, որպեսզի կարողանան հաղթահարել աներևակայելի հեռավորություններ:

d8874523b3f2dc33b4970b1e40b2f0d7

Գրիրի ֆիլմը ևս մեկ փորձ է լույս սփռել կառավարության կողմից այլ մոլորակներից եկվորների մասին ինֆորմացիայի հնարավոր քողարկման վրա:

dc1276c9cfb9b2bb5d55dc17bb68b97e

Բայց դեռևս պետք է պարզել՝ արդյո՞ք այդ փոքրիկ արարածը իրական այլմորակային է, թե՞ հերթական կեղծարարություն:

Այլմոլորակայինների մասին պատմող «Սիրիուս» վավերագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

 «Սիրիուս» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2013թ. ապրիլի 22-ին:

[uppod video=”http://youtu.be/CnRIR3pqY9A” align=”center”]

աղբյուրը՝   www.huffingtonpost.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Սիրիուս» նոր վավերագրական ֆիլմը կցուցադրի այլմոլորակայինի մարմինը
Հաջողության ՀՈՐՈՍԿՈՊ. Արևելյան հորոսկոպի ամենահաջողակ նշանները