«Սիրիուս» (Sirius) նոր պրովոկացիոն վավերագրական ֆիլմը խոսք է տալիս ցուցադրել ՉԹՕ-ի գոյության ապացույցներ և այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներին, ներառյալ շատ փոքրիկ այլմոլորակայինի դին, որը հայտնաբերել են Չիլիի Ատակամա անապատում 2 տարի առաջ:
Ֆիլմը նկարահանել է ՉԹՕ-ների հետազոտող, նախկին շտապօգնության բժիշկ ամերիկացի Սթիվեն Գրիրը (Steven Greer), ով գտնում է, որ ամերիկյան կառավարությունը թաքցնում է այլմոլորակայինների մասին իրականությունը:
Ենթադրյալ այլմոլորակայինը
Իր վավերագրական ֆիլմում Սթիվը ներկայացնում է ենթադրյալ այլմոլորակայինի ԴՆԹ անալիզը: Նաև ներկայացնում է ընդամենը 15 սմ հասակ ունեցող արարածի ռենտգենյան հետազոտությունը, որը ցույց է տալիս եկվորի ներքին կառուցվածքը:
Գիտնականը պնդում է, որ այլմոլորակայինները օգտագործում են ալտերնատիվ էներգիայի տոխնոլոգիաներ, որպեսզի կարողանան հաղթահարել աներևակայելի հեռավորություններ:
Գրիրի ֆիլմը ևս մեկ փորձ է լույս սփռել կառավարության կողմից այլ մոլորակներից եկվորների մասին ինֆորմացիայի հնարավոր քողարկման վրա:
Բայց դեռևս պետք է պարզել՝ արդյո՞ք այդ փոքրիկ արարածը իրական այլմորակային է, թե՞ հերթական կեղծարարություն:
Այլմոլորակայինների մասին պատմող «Սիրիուս» վավերագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը
«Սիրիուս» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2013թ. ապրիլի 22-ին:
[uppod video=”http://youtu.be/CnRIR3pqY9A” align=”center”]
աղբյուրը՝ www.huffingtonpost.com