fbpx

Սիրեք ձեզ դանդաղ

Սերը չի սիրում շտապողականություն։

Սերը չի սիրում շտապողականություն։ Լսեք ինքներդ ձեզ շատ ուշադիր, կարծես դա վերջին բառն է, որ պետք է լսեք։ Դանդաղ՝ կարծես կաթ եք տաքացնում նորածնի համար։

Կարծես առաջին պարն եք պարում այն մարդու հետ, ում սիրահարված եք։

Սիրեք ձեզ դանդաղ։ Փափուկ։ Ինչպես անսպասելի արևային օր։ Կարծես առջևում հավերժություն է, և ամենակարևոր առաջադրանքը, որ տրված է ձեզ Երկնային գրասենյակից՝ սանրել սեփական մազերն այնքան սիրով, մինչև դրանք չդառնան ոսկե և չվերածվեն գետերի։

Սիրեք ձեզ դանդաղ, ամբողջ մարմնով կատարելով այդ պարը։ Կարծես ժամանակը կանգ է առել ժամացույցի վրա և մնում է միայն երգեր երգել, հաշվել խոտերում ցատկոտող մորեխներին և սպասել, մինչև կկանչեն սեղանի շուրջ։ Իսկ սեղանին ելակներ են և թարմ հաց։ Կամ, կարծես գրքի ամենակարևոր գլուխը հենց հիմա է՝ հենց այս պահին։

Մի շտապեք ձեզ զարդարել, պճնել, մտցնել ինչ-որ ֆորմաների մեջ։

Առավոտյան, ամենաազնիվ հայելու մեջ հիացեք ձեզանով, ինչպես Վարպետի հիասքանչ կտավով։ Ամենայն հարգանքով և չշտապեք գնահատական դնել։

Դան-դաղ, ինչպես սպիտակ և դեղին տների շողքում հնչում է ծույլ սամբան։ Ինչպես լռությունը երկար օրվանից հետո։

Նրբորեն՝ չամաչելով այդ նրբությունից։

Մնալով տեղում այնքան, որքան անհրաժեշտ է։

Աղբյուրը՝ cluber.com.ua


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սիրեք ձեզ դանդաղ
ԹԵՍՏ. Ինչպիսի՞ հերոս եք