fbpx

Սիրային հորոսկոպ սեպտեմբեր ամսվա համար բոլոր Կենդանակերպի նշանների համար

Սերն ամենուր է․․․

Ամառը հեռանում է, իսկ փոխարինման է գալիս ոսկեգույն աշունը:

Բայց մի ընկեք մելամաղձության մեջ: Համաձայն աստղերի, աշունը շատերին կբերի հաջողություն սիրո մեջ:

Խոյ

Սերը կլինի Ձեր շուրջը, ամեն ինչ կնպաստի ռոմանտիկ տրամադրության համար: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել արձակուրդում, այնտեղ դուք կարող եք հանդիպել անհրաժեշտ մարդուն:

Ցուլ

Ցլի համար աշնան առաջին ամիսը երջանիկ չի լինի: Չափը մի անցեք Ձեր գործողություններով, ինքներդ Ձեզանից շատ բան մի պահանջեք: Փորձեք կյանքում ներդաշնակություն գտնել:

Երկվորյակներ

Ամիսը ծանր կլինի Ձեզ համար, Ձեզ կթվա, որ Ձեզ դեմ է դուրս եկել ամբողջ աշխարհը: Բայց հիշեք, սև գծից հետո գալիս է սպիտակը, ամեն ինչ սրտին այդքան մոտ մի ընդունեք:

Խեցգետին

Սեպտեմբերը չափազանց բարենպաստ կլինի, դուք լի կլինեք դրական էներգիայով: Մի գործեք իմպուլսիվ, ապրեք պահով և վայելեք:

Առյուծ

Սեպտեմբերը՝ իդեալական ժամանակաշրջան է, որպեսզի վայելեք ռոմանտիկ տպավորությունները, բայց զգույշ եղեք չափազանց էմոցիաներից: Զանազանակերպեք Ձեր առօրյան, ժամանակ թողեք հանգստի համար:

Կույս

Ձեր ժպիտը կբացի յուրաքանչյուր դուռ: Թույլ տվեք ռոմանտիկ տրամադրությանը գրավել Ձեզ և ապահովել միայն լավ հիշողություններ: Երես տվեք Ձեր զուգընկերոջը և անցկացրեք 30 անմոռանալի օր:

Կշեռք

Սեպտեմբերը մռայլ կլինի Կշեռքների համար: Չնայած ոչ մի կատակլիզմներ չեն սպասվում, հիշեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ձեր շուրջը: Մտածեք, նախքան ուրիշներին վստահելը: Համբերատար եղեք և խուճապի մի մատնվեք:

Կարիճ

Ամառվանից հետո դուք հնարավորություն ունեք նոր առօրյա ստեղծելու համար: Մարդիկ ավելի հակված կլինեն Ձեզ և Ձեր ցանկություններին ենթարկվելուն: Ամիսը հրաշալի է նոր հարաբերություններ սկսելու համար:

Աղեղնավոր

Սեպտեմբերը հանգիստ կլինի, երես տվեք Ձեզ սիրելի զբաղմունքներով, որպեսզի պաշտպանեք Ձեզ նոր և քիչ դուրեկան տպավորություններից: Սա կլինի մտորումների և հարմարավետ բազմոցում հին ֆիլմերի դիտման ամիս:

Այծեղջյուր

Սեպտեմբերը ծանր կլինի Այծեղջյուրների համար: Քանի սիրային ճակատում պրոբլեմներ են՝ Ձեզ նվիրեք Ձեզ և ընկերներին: Բայց այնուամենայնիվ պահպանեք հույսը:

Ջրհոս

Գնացեք ճանապարհորդության, դուք պետք է լիցքավորեք Ձեր մարտկոցները: Հագեք Ձեր ամենահարամարավետ հագուստը և Ձեզ հետ վերցրեք այն մարդուն, ում հետ ցանկանում եք լինել: Մենք երաշխավորում ենք, որ ճանապարհորդությունը կլինի ուրախ:

Ձկներ

Փորձեք բաց լինել ուրիշների հետ: Պետք է սովորել պնդել սեփական ցանկությունները: Եթե մարդը անկեղծ է և ազնիվ, Ձեզ սպասվում են միայն լավ օրեր, բայց նույնիսկ երկերեսանության ամենաչնչին ակնարկը պետք է Ձեզ ստիպի հեռանալ:

Իսկ ի՞նչ եք սպասում սեպտեմբերից դուք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Սիրային հորոսկոպ սեպտեմբեր ամսվա համար բոլոր Կենդանակերպի նշանների համար
Բլոգի նորությունը