fbpx

Մի քանի բան, որ ենթագիտակցորեն անում են տղամարդիկ, երբ սիրահարվում են

Տղամարդկանց սովորաբար մի փոքր ավելի դժվար է արտահայտել սեփական զգացմունքները։ Ի տարբերություն կանանց, որոնք բացահայտ կարողանում են արտահայտել սեփական էմոցիաները։ Եվ հենց այդ պատճառով շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես է փոխվում տղամարդը, երբ գտնվում է կնոջ կողքին։ Պարզվում է, այն, ինչ նրանք չեն կարող բացահայտ ցույց տալ, ենթագիտակցական մակարդակում, այնուամենայնիվ, հիշեցնում են իրենց մասին։

 

Փոխվում է հայացքը

Նախ այն դառնում է ավելի երկար։ Երկրորդ՝ ավելի նուրբ։ Կախված բնավորությունից և խառնվածքից, այդ հայացքը կարող է անհետանալ, երբ անմիջապես Ձեր հայացքը ուղղեք նրան։

Փոխվում է ժպիտը

Սիրահարված տղամարդիկ հաճախ են սկսում այլ կերպ ժպտալ։ Բայց խոսքը ավելի շուտ նրա մասին չէ, որ շուրթերը սկսում են այլ կերպ բացվել, այլ այն մասին, որ ընդհանուր առմամբ փոխվում է դեմքի արտահայտությունը։ Այն դառնում է կարծես հիացած։ Իսկ հենց ժպիտը կարծես հաճույքից լինի, հնարավորությունից, որ նա տեսնում է այդ կնոջը։

Հպումներ

Սիրահարված մարդը ենթագիտակցորեն ցանկանում են դիպչել։ Դա կարող է լինել զրույցի ժամանակ աննկատ հպումները։ Սիրահարված տղամարդը դժվար թե Ձեր ետևից բղավի, այլ կմոտենա կդիպչի ձեր ուսին, որպեսզի ուշադրություն հրավիրի։

Շարժումներ

Ձեր կողքին նա մի փոքր փոխվում է։ Միշտ փորձում է ավելի մոտ լինել Ձեզ, նայում է աչքերի մեջ, չնայած ընդհանուր առմամբ դուք նկատում եք, որ նա հայացքով վազում է Ձեր ամբողջ մարմնով։ Հաճախ տղամարդիկ ենթագիտակցորեն հայացք են նետում այն կնոջ դեմքին, ում սիրահարված են, կարծես թե փորձելով ստիպել նրան նկատել իրեն։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մի քանի բան, որ ենթագիտակցորեն անում են տղամարդիկ, երբ սիրահարվում են
ԹԵՍՏ. Երաժշտական գործիքներ